Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

27 Հունիսի, 2026

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը», — տեսաուղերձում հայտարարել է Կացը։

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում իսրայելական ուժերի որևէ նահանջ Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը չի զինաթափվել երկրի ողջ տարածքում և չի ապահովվել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին, Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են հակամարտության կարգավորման մասին շրջանակային համաձայնագիր։

Նմանատիպ նյութեր

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։Երկու երկրների ներկայացուցիչների...

Բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով․ Լիլիթ Գալստյան

«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները, որոնց միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Լսումները վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, ինչպես նաև...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...