Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

27 Հունիսի, 2026

Շաբաթ օրը Պակիստանում և հարևան Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, նրանք շտապ լքել են իրենց տները, հաղորդել է Associated Press-ը։

Իշխանությունները հայտնել են, որ այս պահին ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։

Պակիստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի տարածքում՝ Հինդուկուշ լեռնաշղթայի շրջանում։

Երկրաշարժը զգացվել է Իսլամաբադում, ինչպես նաև արևելյան Փենջաբ նահանգում և հյուսիսարևմտյան Հայբեր-Փահթունհվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին։ Ցնցումներ են գրանցվել նաև Քաշմիրի պակիստանյան հատվածում։

Հայբեր-Փահթունհվա նահանգում արտակարգ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի։ Արտակարգ իրավիճակների նահանգային վարչության ներկայացուցիչ Անվար Շահզադը հայտնել է, որ նախնական գնահատմամբ՝ ո՛չ զոհեր, ո՛չ ավերածություններ չեն հայտնաբերվել։

Պակիստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում և պարբերաբար բախվում է երկրաշարժերի։ Ամենակործանարարներից մեկը եղել է 2005 թվականի 7,6 մագնիտուդով երկրաշարժը, որի հետևանքով Պակիստանում և Քաշմիրում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Նմանատիպ նյութեր

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետարանը շարունակում է առանց մրցույթի գնումներ կատարելը։ Այս անգամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով համայնքային բյուջեից ծախսվել է 8 միլիոն 786 հազար 199 դրամ, որը բաշխվել է 7 տարբեր կապալառուների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց...

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։ 87 կգ քաշային Յուրիկ...

Արտաշատում  երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Արտաշատում երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին»...

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են...

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես...