Արձանագրենք հստակ փաստ՝ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում․ Արամ Վարդևանյան

26 Հունիսի, 2026

«Ես նաև ստացել եմ արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող կոնկրետ դատավորի անուն-ազգանունը, մի շարք այլ հանգամանքներ, բայց կխնդրեմ, որ դրանք մենք մանրամասն քննարկենք արդեն սահմանադրական դատարանում նիստը մեկնարկելով։ Այն, որ սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի և այդպիսինն է նաև հանրային ընկալումը, կարծում եմ՝ անհերքելի փաստ է»,- մինչ Սահմանադրական դատարան մտնելը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Լրագրողի հարցին, թե՝ «Դրանից նաև կանխատեսո՞ւմ եք արդյունքները»,- Վարդևանյանը պատասխանեց․ «Ես բոլոր դեպքերում այս փուլում դրա վերաբերյալ դատողություն չանեմ, բայց մտահոգություններս հստակ ընդգծում եմ, որովհետև Սահմանադրական դատարանի կազմի նկատմամբ երբ միջամտություն էր տեղի ունենում, վստահ եմ ձեզանից շատերը այդ ժամանակ չէին պատկերացնում, որ գալու է 2026 թվականը, հունիսի 7-ը, և ՍԴ որոշումն ինչ աստիճան էական նշանակություն է ունենալու ընդհանրապես հանրության կողմից ընտրվելու, ընտրելու և ընտրական սկզբունքի իրացման տեսանկյունից, բայց եկել է այդ օրը»։

Հարցին, թե Փաշինյանին և նրա ուժին չընդրած քաղաքացիները ի՞նչ ակնկալեն Սահմանադրական Դատարանից, այդ ՍԴ-ն նաև նրանց սահմանադրական իրավունքները չպիտի՞ պաշտպանի, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Ի վերջո, արձանագրենք մեկ հստակ փաստ, «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել այս ընտրություններում։ Ի վերջո, եթե իրենց պատկերացմամբ ժամանակակից եվրոպական, դեմոկրատական չափանիշը նա է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը, ըստ ԿԸՀ-ի արձանագրության, դա բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը: Սահմանադրական Դատարանն ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու և արձանագրելու այն զանգվածային և կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը իսկապես ակնհայտ է, բոլորի աչքի առջև է եղել ։ Թե՛ ատելության խոսքը, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահումը, թե՛, ընդհանրապես, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության իսպառ դեֆիցիտը: Պատկերացրեք, մենք խոսում ենք ընտրական գործընթացի երկու կարևորագույն մարմինների մասին․ մեկը ԿԸՀ, մյուսը՝ ՍԴ, երկուսն էլ անկախության լրջագույն խնդիրներ ունեն։ Ի վերջո, հաշվի առեք՝ ՍԴ դատավոր է անձ, ով մինչև վերջերս եղել է առանցքային բնույթի ներկայացուցիչ ՔՊ կուսակցության, նույնիսկ մասնակցության անհնարինության որոշման տեսանկյունից էլ։ Դուք իրավիճակը և մթնոլորտը գնահատեք։ Համանման իրավիճակ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում ևս առկա է»։

Մեկ այլ հարցի, թե՝ մյուս անդամների հետ վերաբերյալ վերապահումներ ունե՞ք, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «ՍԴ առնվազն երկու դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունենք, դա կներկայացնենք նիստի ընթացքում»։

Լրագրողների դիտարկմանը, թե՝ մինչև ընտրությունները, ընտրություններից հետո իշխանություններն աղաղակում էին ընտրակեղծիքների մասին, ընտրակաշառքների մասին, որ իրենց քվեներն են միայն օրգանիկ, փաստացի ընդդիմության քվեներն օրգանիկ չեն, այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունը չի դիմում ՍԴ, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ որովհետև իրենք ևս ունեն այն տեղեկանքը, որը փոխանցվել է մեզ, որ այդքան թմբկահարված ընտրակաշառք կամ և այլ նման երևույթների հետ կապված այս պահի դրությամբ խոսքը գնում է 258 մեղադրյալի մասին: Որ պատկերացնեք՝ երեք խոշոր խուլիգանության դեպքի թվաքանակ է: Թող չլինեն հանկարծ խուլիգանության դեպքեր, բայց դա այդ նույն թվաքանակն է: Պարզապես սա ճիշտ տեխնոլոգիական մի մոտեցում էր, իրենց գնահատմամբ ճիշտ, որովհետև կարողացան նման աղմուկ ստեղծել։ Բայց կարծում եմ՝ հետադարձը չստանալով իրենց իսկ ստեղծած արհեստական, շինծու աղմուկի, փեսայի և աներոջ խոսակցությունը քյաբաբի վերաբերյալ որպես քրեական գործ հրամցնելը, Դավիթ Ղազինյանի դեպքը, վստահ եմ, բոլորդ լսել եք, կանանց միջև բամբասանքային բնույթի խոսակցությունը դարձնել որպես այդ վիճակագրական տվյալ․․․ Որ պատկերացնեք, այդ 258 դեպքը որ ասում եմ, դրանցից մեկը պայմանականորեն Դավիթ Ղազինյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական վարույթն է, և այսպիսի դեպքերը բազմաթիվ են եղել: Դուք, վստահ եմ, այդ ձայնագրությունները լսել եք․ պայմանական կենցաղային բնույթի խոսակցություններով համեմված, անմեղության կանխավարկածը չհաղթահարված դեպքեր, բայց որոնց վիճակագրական տվյալը 258 մեղադրյալ։ Ի դեպ, այդ թվերն էլ կարող են էապես նաև նվազել այս ժամանակահատվածում, որովհետև դրանցից կարծես կեսից պակաս դեպքերն են, որ դատարան են ուղարկվել։ Վստահ եմ՝ դուք լսեցիք երեկ Արթուր Ավանեսյանի վերաբերյալ դատախազի բացման խոսքը, դա էլ է այդ վիճակագրական տվյալը հանդիսացող դեպքերից մեկը, որ ստացվում է՝ Արթուր Ավանեսյանը մեկ ձայնի համար, իբրև, խոստանում էր տուն, աշխատանք և այլն: Հարգելիներս, պարզապես լուրջ չէր այս ամենը և երևի թե դրա համար էլ սահմանադրական դատարան չեն դիմել։ Բայց թող միանան մեր դիմումին, որ այդքան խոսում են»։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական Դատարանում մեկնարկում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

ՍԴ դիմել են ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

Պահանջն է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Դիմումները ՍԴ-ն միավորել է մեկ վարույթում։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործի դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով:

Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։

ՍԴ նիստի ուղիղը՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Ժողովո՛ւրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք ա պետք․ Նարեկ Կարապետյան

  «Ժողովո՛ւրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք ա պետք։ Մենք հասնելու ենք մեր տարածքային ամբողջականության երաշխիքին, մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, մի համոզեք մեր ժողովրդին։ Մեզ երաշխիքներ են պետք, դա է մեր մոտեցումն ու...

Դատարանից փախուստի դիմած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է․ նրա նկատմամբ անգամ հետախուզում հայտարարված չէ

Դատարանից փախուստի դիմած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է․ նրա նկատմամբ անգամ հետախուզում հայտարարված չէ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորին արդեն 10 օր է, ինչ իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել։ Ըստ էության, թեև տաք հետքերով անձին չեն հայտնաբերել, իրավապահներն այս փուլում նաև զերծ են մնում նրա...

Փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, բախման կետերից մեկը դարձանք․ Լևոն Քոչարյան 

«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից «Իրական Հայաստանի» մասին։ Այսպես, կոնցեպտ կա՝ «Իրական Հայաստան», որտեղ, եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է, կոմպյուտերային լեզվով ասած, ֆորմատ անել այսպես հիշողությունը՝ ամեն...

Նիկոլ Փաշինյանն ընդունակ է բերել 288․000 ադրբեջանցի ու ասել՝ «բա ասում էիք 300․000, ո՞ւր ա»․ Քրիստինե Վարդանյան

  «Ադրբեջանը վարում է պետական քաղաքականություն, որի արտաքին քաղաքական առաջնային նպատակներից մեկը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումն է։ Ի՞նչ թվով կլինի՝ դա չէ խնդիրը, թիվը չէ իրենց խնդիրը. իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտելու...

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

Ռուսաստանում մոբիլիզացիայի ֆեյք լուրերը թանկացրել են Երևանի բնակարանների գները

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այսօր ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր...