Իրավիճակ փոխել հնարավոր է միայն ռացիոնալ ու սառը հաշվարկված աշխատանքով․ Հակոբ Բադալյան

25 Հունիսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են, այսօր դարձյալ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հստակ է եւ հայտնի է վաղուց: Այստեղ արդեն չկա եւ թերեւս չի էլ կարող լինել որեւէ նոր բան: Ես ուզում եմ հասկանալ, թե որեւէ ի՞նչ նոր եւ էական, որեւէ օգտակար բան է առաջանում, երբ անընդհատ պտտվում է այս թեման, որեւէ հարցուպատասխանի միջոցով:

Էմոցիոնալ մոտիվները իհարկե հասկանալի են, բայց ինձ հետաքրքիր է հարցի ռացիոնալ կողմը: Հատկապես, որ էմոցիոնալ կողմով որեւէ մեկի մտքով թող չանցնի, թե հաղթահարելու է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները եւ առհասարակ հաղթելու է նրան:

Իրավիճակ փոխել հնարավոր է միայն ռացիոնալ ու սառը հաշվարկված աշխատանքով: Իսկ դրա մեջ ես որեւէ կերպ չեմ կարողանում տեսնել այն հարցուպատասխանի պարբերական շրջանառության տեղը, որ ծավալվում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ որն էլ ավանդաբար հայտարարում է, որ արցախյան թեման փակ է, եւ վերջ:

Ուզում եմ հասկանալ, որեւէ մեկը հաճու՞յք է ստանում այդ ամենը պարբերաբար լսելուց, թե՞ համարում է, որ ամեն լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը կորցնում է մի քանի ձայն: Հարգարժան մարդիկ, պետք է դուրս գալ այդ «թակարդերից»: Արցախը չմոռանալու համար բացարձակապես կարիք չկա ամեն անգամ անպտուղ հարցուպատասխան ծավալել Նիկոլ Փաշինյանի հետ, լսել նրա հերթական արձանագրումը, ու հետո՝ «տեղը դնել նրան»:

Այդպես հնարավոր է պտտվել նույն տեղում հազար տարի: Եթե դա է նպատակը, ապա՝ կանաչ ճանապարհ: Եթե նպատակը Հայաստանում հանրային մտածողություն, տրամադրություն, հանրային պահանջարկ փոխելն է, իրավիճակ փոխելն է, պետական որակ եւ հետեւաբար նաեւ քաղաքականություն փոխելն է, պետք է դուրս գալ այդօրինակ «սիզիփոսյան պտույտներից», դուրս գալ էմոցիոնալ թակարդներից եւ շատ կոնկրետ աշխատել իրողությունների դաշտում: Այդ աշխատանքի ծավալը մեծ է, շատ շատ մեծ, հետեւաբար դրա շուրջ ռեսուրսի, ժամանակի, էներգիայի ու մտքի կենտրոնացման գործակիցը պետք է լինի շատ շատ բարձր»:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...