Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

25 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ սեփական րոպեական քաղաքական շահերը պատրաստ են վեր դասել պետության տնտեսական կայունությունից՝ ուղղակի տնտեսական պատերազմ հայտարարելով երկրի խոշորագույն ներդրողներից ու գործարարներից մեկի դեմ։ Այս ամենի վառ արտահայտությունն են դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան շտապողականությամբ ներկայացված հայցադիմումները, որոնցով պահանջվում է բռնագանձել «Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի անշարժ գույքը և չեղարկել Գագիկ Ծառուկյանին ու «Մուլտի գրուպ կոնցեռնին» առնչվող սեփականաշնորհման ու վարձակալության պայմանագրերը։ Իշխանության վերին օղակներում արդեն չեն էլ թաքցնում, որ այս գործընթացները զուտ քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչն են, քանի որ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացահայտ հայտարարեց, որ Ծառուկյանի բիզնես ողնաշարը հանդիսացող Արարատի ցեմենտի գործարանը շուտով պետականացվելու է։

Նման բացահայտ հարձակումները խոշոր կապիտալի վրա ոչ միայն քանդում են ներդրումային միջավայրը, այլև ցույց են տալիս պետական մտածողության լիակատար բացակայությունը, երբ պետության ղեկավարը պատրաստակամությամբ խոստանում է կոտրել երկրի կարևորագույն արդյունաբերական հենասյուներից մեկը՝ անտեսելով դրա հսկայական դերակատարությունը երկրի տնտեսության մեջ։

Առավել զավեշտալի ու միաժամանակ ամոթալի է էկոնոմիկայի նախարարության կողմից դրսևորվող վարքագիծը, երբ տնտեսական զարգացման ու կայունության համար պատասխանատու նախարար Գևորգ Պապոյանը հաղթական տոնով շտապում է հանրությանը ծանուցել «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին։ Փոխանակ մտահոգվելու երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակով, իշխանական պաշտոնյաները բացահայտ հրճվում են բիզնեսին անհարմարություններ պատճառելու և նրա տնտեսական ակտիվներին հարվածելու առիթով։ Սակայն այս քաղաքական հրճվանքի տակ թաքնված է պետական բյուջեի և հասարակ քաղաքացիների դեմ իրականացված քայլ, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ որոշման հետևանքով ավելի քան 500 մարդ ուղղակիորեն զրկվում է աշխատանքից ու կանգնում գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն տարեկան կորցնելու է շուրջ 6 միլիարդ դրամի հարկային մուտքեր։

Ստացվում է, որ նախարարն ու ողջ կառավարությունը բացահայտ հրապարակավ գովազդում ու տոնում են հարյուրավոր ընտանիքների անապահովության մատնելու և պետության ֆինանսական միջոցները կրճատելու փաստը, ինչը պարզապես պետք է խորը ամոթի զգացում առաջացնի ցանկացած պատասխանատու իշխանության մոտ։ Քաղաքական վրեժխնդրության այս կուրացնող քաղաքականությունը, որը վարվում է առանց հեռահար հետևանքները գնահատելու, հարվածում է ոչ թե առանձին անհատների, այլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ապագային, որն այսօր զոհաբերվում է հանուն իշխանական վերնախավի նեղ անձնական հաշվեհարդարների։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 25․ 06․ 26

Նմանատիպ նյութեր

Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել

Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ...

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում․ ծնողի ահազանգը

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում․ ծնողի ահազանգը

Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ ​«Պատճա՞ռը. Երեխայի քարտի...

Նուբարաշենի պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան

Նուբարաշենի պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆՆ Է․ ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։ <<Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական...

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջուկային զենքի և զինաթափման հարցերը քննարկելու համար, հաղորդում է Magno News-ը։ Կողմերն արդեն աշխատում են բանակցությունների...

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունը. «Հայաստան» դաշինք

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունը. «Հայաստան» դաշինք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․ «Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։...