ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները. Գրոսի

24 Հունիսի, 2026

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները և դա կանի սեփական ռեսուրսների օգտագործմամբ, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի  տնօրեն Ռաֆայել Գրոսին ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։

«Համաձայնագիրն ունի 60-օրյա ժամկետ, ուստի մենք պետք է գործենք առանց ժամանակ կորցնելու»,- ասել է Գրոսին։ Նրա խոսքով առաջնահերթություն կտրվի բարձր հարստացված ուրանով վայրերի հայտնաբերմանը։

Գրոսին նաև նշել է, որ մտադիր է առաջիկայում իրանական կողմի հետ համաձայնեցնել ստուգումների անցկացման կարգը և ժամկետները՝ հավելելով, որ ստուգումներ անցկացնելու գործում գործակալությունը երրորդ երկրների չի ներգրավի։

Նմանատիպ նյութեր

Աշխտանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանն այսօր։ Հիշեցնենք, որ սա նոր  կառավարության ձևավորումից հետո այս նախարարությունում առաջին փոփոխությունն է։ Արաիկ...

Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

Բաշար Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

Դամասկոսում դատարանը մահապատժի մասին որոշում է կայացրել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա եղբայր Մահեր Ասադի և զարմիկ Նաջիբ Աթեֆի նկատմամբ։ Ինչպես հայտնում է SANA-ն, նրանք, ինչպես նաև գործով անցնող մյուս անձինք, մեղադրվում են «սիրիական ժողովրդի դեմ...

Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Այս...

Ո՞նց եք պատկերացնում Սահմանադրության փոփոխությունը, երբ չունեք անհրաժեշտ թվով ձայներ․ Վարդանյանը՝ ՔՊ-ականին

«Տիկին Ջուլհակյան, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված անորոշություններ, իհարկե, կան, և դրանք շատ են, բայց որոշակիություններ էլ կան, և ամենակարևոր որոշակիությունն այն է, որ դուք չեք ստացել սահմանադրական մեծամասնություն։...

Մեզանից որևէ մեկը չի պատրաստվում կողմ քվեարկել «Ալիևյան Սահմանադրության»-ը․ Աննա Գրիգորյան 

  «Հիմա՝ ֆունդամենտալ հարցին։ Դուք Ձեր ելույթում էլ ասացիք, որ խորհրդարանի և նաև Ձեր պրոֆիլային հանձնաժողովի անկյունաքարային հարցը լինելու է Սահմանադրության հարցը։ Ես ուզում եմ՝ շատ հստակ ասեք՝ արդյո՞ք այդ նոր տեքստի մեջ, որը հայ...