500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

24 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։

Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական պաշտոնական հայտարարությունն էր։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ պետությունը՝ զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 մլրդ դրամ տարեկան։ Եթե այդ մասին հայտարարեր որևէ ՔՊ-ական պատգամավոր կամ քաղաքական գործիչ, գուցե դա ընկալվեր որպես հերթական քաղաքական հռետորաբանություն։ Բայց երբ նույնը անում է էկոնոմիկայի նախարարը, պատկերը, մեղմ ասած, տխուր է։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Շանգրի Լա» խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից և տարեկան պետական բյուջե է վճարում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ։ Այսինքն՝ նախարարն, ըստ էության, հրապարակավ արձանագրում է մի որոշում, որի հետևանքով ավելի քան 500 քաղաքացի կանգնում է գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն՝ կորցնում է միլիարդավոր դրամների հարկային մուտքեր։

Ստացվում է՝ տնտեսության համար պատասխանատու պաշտոնյան ոչ թե մտահոգված է աշխատատեղերի պահպանմամբ, ներդրումային միջավայրի կայունությամբ և հարկային մուտքերի ապահովմամբ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշման հրապարակային գովազդով։

Առավել հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն «Շանգրի Լա»-ն այնքան կարևոր էր Փաշինյանի կառավարության համար, որ գործադիրն անձամբ միջամտեց դրա գործունեության վերականգնմանը։

Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում կառավարությունը որոշեց պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան կուտակած 4,2 միլիարդ դրամ տուգանքը, որպեսզի խաղատունը վերականգնի իր աշխատանքը։

Այդ ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել էր համապատասխան որոշումը, ըստ որի՝ «Աջակցության տրամադրում՝ նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման շրջանակում ծախսերն ավելացվում էին 4,2 միլիարդ դրամով՝ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին։ Որոշման հիմնավորման մեջ հստակ նշվում էր, որ այդ կերպ կարգավորվում են խաղատան պետական տուրքի և տուգանքների մասով առաջացած պարտավորությունները։ Հետագայում այդ թիվը աճեց՝ դառնալով 5.6 մլրդ դրամ։

Այսինքն՝ 2022 թվականին նույն իշխանությունը պետական միջոցների հաշվին փորձում էր պահպանել «Շանգրի Լա»-ի գործունեությունը՝ հասկանալով դրա տնտեսական նշանակությունը, աշխատատեղերի և հարկային մուտքերի կարևորությունը։ Իսկ այսօր նույն իշխանության ներկայացուցիչները գրեթե հրճվանքով հայտարարում են այդ կառույցի փակման մասին։

Իսկ ամենամեծ հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ է շահում Հայաստանի տնտեսությունը, երբ մեկ քաղաքական որոշմամբ 500-ից ավելի մարդ կորցնում է աշխատանքը, իսկ պետությունը՝ տարեկան շուրջ 6 միլիարդ դրամի հարկային եկամուտ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն տեղի կունենա

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն տեղի կունենա

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի։ Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական...

«Մարդը էս քո հակահիգինեիկ կենսագրությամբ հետույքը չի սրբի, ուր մնաց՝ դրանով առաջարկ ընդունի». Արթուր Սուքոյան

«Մարդը էս քո հակահիգինեիկ կենսագրությամբ հետույքը չի սրբի, ուր մնաց՝ դրանով առաջարկ ընդունի». Արթուր Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում ես՝ առաջարկ ես անում ընդդիմությանը և քո քաղաքական կենսագրությունն ես դնում երաշխավորության։ Լո՞ւրջ։ Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝...

Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում. news.am

Ապարանում ՔՊ–ի թեկնածու Եղիազարյանին առնչվող երկու քրգործ կա․ մեկի քննությունն ավարտին է մոտենում. news.am

ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ապարանի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Կարեն Եղիազարյանին առնչվող քրեական գործերից մեկի դատավարությունն ավարտին է մոտենում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական հարթակից։ Եղիազարյանին առնչվող...

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը,...

Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան

  «Կարծում եմ՝ ցանկացած մեկը, ով հարգում է իրեն, հատկապես եթե քաղաքական գործիչ է, չի կարող ուղղակի Փաշինյանին հավատալ, որովհետև, կներեք, եթե մի անգամ է մարդը խաբում, մարդու մեղքն է, երկրորդ անգամ էլ կարող է իր մեղքն է, բայց 168-րդ...