Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից. Բենիամին Մաթևոսյան

22 Հունիսի, 2026

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանy ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մի հետաքրքիր պատմություն պատմեցին։ Ընտրություններից առաջ Հայաստան էին ժամանել ռուսական մի քանի դաշնային հեռուստաալիքների ներկայացուցիչներ։ Մի շարք թղթակիցներ ցանկացել էին սյուժեներ պատրաստել այն մարդկանց հետ, ովքեր ավանդաբար գյուղմթերք էին արտահանում Ռուսաստան՝ ծիրանից մինչև լոլիկ, վարունգ և այլն։ Ռուս լրագրողներին փոխանցել էին 6 կոնտակտ։ Բոլոր վեցն էլ, այս կամ այն պատրվակով, հրաժարվել էին շփվել ռուսական լրատվամիջոցների հետ, իսկ այսօր իրենից 3-ը խնդրել էին այդ լրագրողների համարները, հիմա էլ իրենք են ուզում պատմել իրենց դարդի մասին։
Ու ահա, ընկերս ասում է, որ առավոտվանից մտածում է այդ մարդկանց փոխանցել փաշինյանական լրատվամիջոցների հեռախոսահամարները։ Թող գնան ու նրանց բողոքեն, թե ինչպիսի խնդիրների են բախվել, իսկ փաշինյանական մեդիաներն էլ թող նրանց պատմեն, թե ինչպես իրենց բերքը արտահանեն Սինգապուր, Լիտվա կամ Լեհաստան։
Ռուսական պատժամիջոցները կապված չէին ընտրությունների հետ։ Բայց մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից։ Այդպես էլ հիմա՝ նրանց համար ավելի հեշտ էր կարծել, թե հունիսի 8-ին ամեն ինչ կկարգավորվի»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...