Կարևոր է, որ մեր հասարակությունը առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը. Հակոբ Բադալյան

21 Հունիսի, 2026

Չափազանց կարեւոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը, տնտեսական պրոցեսների տրամաբանությունը: Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Հայաստանի միջազգային հեղինակության եւ վստահելիության չափիչը ու չափանիշը պետք է լինեն ոչ թե Փարիզից, Վաշինգտոնից, Բրյուսելից կամ որեւէ այլ մայրաքաղաքից հնչող պաթետիկ կենացները, ինքնիշխանության մասին դատարկախոսությունները՝ որոնց ներքո գերազանցապես Հայաստանում հակառուսականության խթանումով իրենց աշխարհաքաղաքական խաղերը առաջ տանելն է, այլ ոչ թե Հայաստանի իրական ինքնիշխանության աջակցելը, այլ պետք է միջազգային հեղինակության ու վստահելիության չափիչ լինեն Հայաստանի հանդեպ կոնկրետ ներդրումային ծրագրերը:

Իսկ դրանք՝ չկան: Ընդ որում, կրկնեմ՝ ներդրումային ծրագրերը, այլ ոչ թե ֆինանսական աջակցությունները: Որովհետեւ այդ աջակցությունները, օգնություններն ու դրամաշնորհները դեգրադացնում են տնտեսությունը, ոչ թե նպաստում վերելքին: Ինչպես որ սոիալական նպաստներն են դեգրադացնում մարդուն եւ նրան դեմոտիվացնում աշխատանքի իմաստով, այդպես էլ այդպիսի ֆինանսական օժանդակություններն են դեգրադացնում տնտեսոթյունը:

Հետեւաբար, Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը: Որովհետեւ չկա աելի պրագմատիկ շրջանակ, քան ներդրողները: Եթե նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, ուրեմն վստահում են: Եթե ոչ, ապա քաղաքական մայրաքաղաքներից հնչող ոչ մի պաթոս չի կարող լինել Հայաստանի իրական նշանակության ցուցիչ:

Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում հետեւողականորեն ձեւավորվի հանրային կարծիքի ձեւավորման այդ նշաձողը, որ հասարակությունը իրավիճակը գնահատի նույն պրագմատիզմով: Հայասանում այդ իմաստով մեդիագրագիտության փոխարեն, պետք է ետեւողական եւ լայն աշխատանք կատարվի տնտեսական գրագիտության ուղղությամբ, որպեսզի Հայաստանի հանրությունը առավել դիմադրունակ լինի քաղաքական նենգափոխումների նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...