Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է. նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար

18 Հունիսի, 2026

 Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է, որտեղ նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար։

Ֆեյսբուքյան եթերում Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես, ասաց․ «Նիկոլի երեկվա Ազգային ժողովի հերթական գռեհիկ և հիստերիկ ելույթից պետք է ո՛չ բարկանալ, ո՛չ հուսահատվել, ո՛չ էլ առավել ևս՝ վախենալ։ Երեկ այդ ելույթը ուներ մի քանի պատճառ։ Առաջինը՝ փորձում է սպառնալիքներով, շանտաժով վախեցնել հայ մարդուն՝ իրեն չընտրած քաղաքացիներին, շարքային քաղաքացուց մինչև քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, փորձելով այս ճանապարհով ամրապնդել իր իշխանությունը։ Նա լավ հասկանում է, որ ժողովրդի մեծամասնության աջակցությունը, չնայած այսքան կեղծիքների, արտաքին միջամտության, այլևս վաղուց չունի։Սա նաև սպառնալիք էր ուժային կառույցներին, դատավորներին, քննիչներին, որ եթե չկատարեք կամ չշարունակեք կատարել իմ ապօրինի հրահանգները, խնդիրներ և պրոբլեմներ եք ունենալու։ Իր իշխանությանը ամրապնդելու միակ ուղին մնացել է երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու ճանապարհը, որով փորձում է նա գնալ։ Նման դեպքերում բոլորս գիտենք՝ վերջում ինչ է տեղի ունենում»։

Նմանատիպ նյութեր

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...