Փաշինյանը հստակ քայլերով գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում․ Արթուր Սուքոյան

18 Հունիսի, 2026

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մանդատ վերցնել-չվերցնելու շուրջ քննարկումներն այս փուլում ոչ միայն երկրորդական, այլև քաղաքականապես սխալ օրակարգ են թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ նրանց ձայն տված քաղաքացիների համար։
Քանի դեռ ընդդիմադիր շրջանակներում «մանդատների» հարցն է օրակարգային(առվազն այդպես է երևում), Նիկոլ Փաշինյանը հստակ քայլերով գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում։ Իշխանությունը պատրաստվում է փոխել պետության համար հիմնարար նշանակություն ունեցող օրենքներ։ Շրջանառության մեջ է դրվել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը, առաջին հայացքից, տեխնիկական է թվում, սակայն իրականում ունի խորը քաղաքական,սահմանադրաիրավական և գոյաբանական նշանակություն։
Գործող կարգավորումներով սահմանադրական հանրաքվեի ընդունման համար նախատեսված են բարձր լեգիտիմության շեմեր՝ առնվազն 50% մասնակցություն և այդ մասնակցածների կեսից ավելիի կողմ քվեարկություն։
Սակայն առաջարկվող փոփոխություններով իշխանությունը փորձում է վերանայել հանրաքվեին մասնակցելու իրավունքի շրջանակը՝ այն կապելով Հայաստանում մշտապես բնակվելու չափանիշի հետ, ինչի արդյունքում էապես կիջեցվի հանրաքվեի միջոցով որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ ընտրական շեմը։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ նախկինում պահանջում էր ավելի լայն հանրային մասնակցություն և համազգային համաձայնություն, այժմ հնարավոր կլինի անցկացնել զգալիորեն ավելի փոքր ընտրազանգվածի աջակցությամբ։
Քաղաքական տեսանկյունից ժամանակագրությունը նույնպես պատահական չէ։ Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն՝ փորձելով այնտեղից հեռացնել իր համար անընդունելի, իսկ Հայաստանի համար՝ առանցքային և գոյաբանական նշանակություն ունեցող ձևակերպումները։
Եթե նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե Սահմանադրությունը «կարված է մեկ մարդու հագով», ապա այսօր նա Սահմանադրությունը կարում է Ալիևի հագով։
Ուստի այսօր գլխավոր հարցը մանդատ վերցնել-չվերցնելը չէ։ Իմ կոչը լայն ընդդիմադիր քաղաքական դաշտին հետևյալն է՝ դուրս բերել սեփական էլեկտորատին արհեստական և անէական օրակարգերից, չմտածել, թե ով ինչ էմոցիոնալ գնահատական կտա, քանի որ դրանք թիթեռի կյանք ունեն, և ստանձնել քաղաքական պատասխանատվություն՝ թույլ չտալու համար, որ Ալիևի պահանջով փոխվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Այս պահին բոլոր ջանքերը պետք է ուղղվեն Ալիևի պահանջով իրականացվող սահմանադրական փոփոխությունների դեմ քաղաքական և հանրային տապալող հակահարվածի կազմակերպմանը

Նմանատիպ նյութեր

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

Համայնքներն ամեն տարի միլիոնավոր դրամներ են հատկացնում թափառող կենդանիների ստերջացման համար։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները շարունակում են բողոքել։  Հարցեր են առաջանում ոչ միայն մրցույթներով իրականացվող ստերջացման արդյունավետության, այլև այդ...

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է տեղի փրկարարական ծառայությունը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են...

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ «Ադրբեջանական գործերն ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի/Արցախի...

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...