Փաշինյանի նախընտրական խոստումն ամրագրող օրինագիծը Աժ է բերվել

16 Հունիսի, 2026

ԱԺ-ում այսօր քննարկվել է վարորդական իրավունքի վկայականից զրկված վարորդներին վերաբերող՝ Փաշինյանի նախընտրական խոստումն ամրագրող օրինագիծը, այն է՝ վարորդներին հնարավորություն տալ վերականգնել վկայականները միայն պետական տուրք վճարելու միջոցով։ Օրինագիծը ԱԺ-ում ներկայացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Պետք է փաստեմ, որ մենք փորձել ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորինս բալանսավորված լուծում առաջարկել մոդելի փոփոխության տեսանկյունից։ Այս պահի դրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական և գործնական քննությունները հանձնելու պայմաններում, սակայն միջազգային պրակտիկայում կան տարբեր օրինակներ՝ այդ թվում վարորդական իրավունքից զրկված անձանց համար վերապատրաստումների կազմակերպում, փորձաշրջանի տրամադրում սահմանափակ հնարավորություններով, ալկոհոլային սարքերի տեղադրման և այլ լուծումներ։

Եվ ի վերջո մեր քննարկումների արդյունքում կանգ ենք առել հետևյալ մոդելային լուծման վրա․ զրկման ժամկետը լրանալուց հետո, այն է՝ որպես կանոն մեկ տարի, բացառիկ դեպքերում՝ երկու տարի, անձը պետք է վճարի 50 000 դրամ պետական տուրք։ Այնուհետև սահմանվում է մեկ տարվա փորձաշրջան, որի ընթացքում անձին տրամադրվում է վեց բալային միավոր՝ սահմանափակ միավորներ, որպեսզի նա ցույց տա, որ իր վարքագիծը փոխվել է և կարող է վերադառնալ լիարժեք երթևեկության համակարգ»,- ասել է Սարգսյանը։

Նրա պնդմամբ՝ եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է ընթանում, ապա հաջորդ տարվա կտրվածքով վերականգնվում է 13 բալը։

«Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա դա համարվում է կրկնակի զրկում, և անձը չի կարող օգտվել վարորդական իրավունքից։ Հետագա վերականգնումը կարող է իրականացվել արդեն տեսական և գործնական քննությունների պարտադիր վերահանձմամբ, քանի որ այդ դեպքում արդեն ունենք ավելի խորքային խնդիր՝ անձի գիտելիքների և հմտությունների հետ կապված։ Նախագիծը ունի անցումային դրույթ, որը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար: Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան...

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...