Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան

13 Հունիսի, 2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի դեմ «բարդ տնտեսական պատերազմ» է մղվում, որն ուղղված է հիմնական ռեսուրսների մատակարարման խաթարմանը և հասարակական դժգոհության առաջացմանը, հայտնում է Tasnim-ը:

Ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության և Էներգետիկայի նախարարության փոխգործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ՝ նա ընդգծել է, որ տնտեսական ճնշման ժամանակակից ձևերն ավելի բարդ են, քան ուղղակի ռազմական դիմակայությունը:

Իրանի նախագահի խոսքով՝ արտաքին ուժերը ձգտում են խախտել բնակչությանը ջրով, էլեկտրաէներգիայով, գազով և կենսական նշանակություն ունեցող այլ ռեսուրսներով կայուն ապահովումը:

Փեզեշքիանը նշել է, որ նման գործողություններն, իր գնահատմամբ, նպատակ ունեն ձևավորել սոցիալական դժգոհություն և խարխլել պետական կառավարման հանդեպ վստահությունը:

Նա նաև հայտարարել է, որ սպառման կառավարումն ու արդյունավետության բարձրացումը դառնում են տնտեսական անվտանգության և պետության կայունության առանցքային տարրերը:

Առանձնահատուկ կերպով Իրանի նախագահն ընդգծել է երկրի զգալի ռեսուրսային և աշխարհաքաղաքական ներուժը՝ հայտարարելով, որ երկիրն օժտված է «բացառիկ հնարավորություններով և եզակի ռազմավարական դիրքով»:

Նրա խոսքով՝ ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չէ սահմանափակել երկրի իրական հնարավորությունները, եթե ինքը՝ երկիրը, ներքին պայմաններ չի ստեղծում նման սահմանափակումների համար:

Փեզեշքիանը հավելել է, որ սահմանափակումների հաղթահարումը պահանջում է մոտեցման փոփոխություն, սեփական հնարավորությունների հանդեպ վստահության ամրապնդում և համազգային բոլոր ռեսուրսների մոբիլիզացում:

Նմանատիպ նյութեր

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման...

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղինակ Վարդանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։ Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին,...

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...