Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը․ «Հրապարակ»

13 Հունիսի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ «Հինգշաբթի օրը ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի»-ին հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, լուծարվում է: Պատճառը հավանաբար այն է, որ ամբիոնի վարիչ՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Ամիսներ առաջ էլ աշխատանքից ազատել էին ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ բոլոր այլախոհներին վտարում են բուհից:

Նիկոլ Փաշինյանի իշխանավարման 8 տարիներին տարբեր բուհերից, այդ թվում՝ ԵՊՀ-ից, բազմաթիվ դեկաններ եւ դասախոսներ են հեռացվել` իշխանությանը քննադատելու կամ սեփական կարծիք ունենալու համար: Անուշ Սեդրակյանը մեզ փոխանցեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Սեդրակյանը նշում է, որ եթե ամբիոնը լուծարվի, դիմելու է դատարան:

ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ այս որոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է: Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների մի մասին ասվել է, որ կշարունակեն աշխատել Հայ բանասիրության ֆակուլտետում, մյուս մասը` Անգլիական բանասիրության ամբիոնում:

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անահիտ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբիոնի լուծարումը ոչ միայն հարված է կրթական համակարգին եւ ուսանողներին, այլեւ այդ ամբիոնում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքային իրավունքների կոնկրետ ոտնահարում է, քանզի օրենքն ասում է, որ նախ պետք է ամբիոնի աշխատակիցներին ծանուցել այդ որոշման մասին, հետո նոր միայն հարցը դնել քննարկման:

«Ես որեւէ նման ծանուցում չեմ ստացել, ինչը պնդում եմ` ամրագրված է օրենքում: Չի կարելի որոշումը կայացնել, հետո նոր միայն ծանուցել դրա մասին: Թեպետ մինչ այս պահն էլ մենք որեւէ ծանուցում չենք ստացել: Ստուգել եմ իմ էլեկտրոնային հասցեն: Մինչդեռ աշխատանքի ընդունելիս օրենքը մեզ լրիվ այլ բան է ասում` այս ամենի ճիշտ հակառակը: Սուրհանդակ են ուղարկում տիկին Անուշ Սեդրակյանին, եւ նոր միայն ամբիոնի կազմը տեղեկանում է այդ մասին, ինչպե՞ս կարելի է: Մենք այսպե՞ս ենք գնում դեպի Արեւմուտք, այսպե՞ս է Երեւանի պետական համալսարանը փորձում միջազգային բուհի ստատուս ձեռք բերել: Ես՝ որպես այդ ամբիոնի դոցենտ, պնդում եմ, որ խախտվել են իմ իրավունքները թե՛ Աշխատանքային օրենսգրքի առումով, թե՛ բուհի կորպորատիվ էթիկայի: Մեր մտայնությունն այն չէ, որ գործազուրկ ենք մնալու, ոչ, պարզապես այս միավորը` Արտասահմանյան գրականության ամբիոնը, պետք է մնա մայր բուհում: Ութ հոգանոց ամբիոն է` 120 աշխատող չկա մեր ամբիոնում, կարելի էր, չէ՞, կորպորատիվ էթիկան գոնե պահպանել: Ամբիոնն ունի մագիստրոսական ծրագիր, ունենք ուսանողներ, ի՞նչ ճակատագրի են արժանանալու այդ ուսանողները: Միջազգային բուհերի ցանկ կա, կարո՞ղ եք ինձ ասել, թե որ առաջատար բուհում կարող են այսպես վարվել ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կան բարեվարքության կանոններ: Դրանցից ոչ մեկը, փաստորեն, չի պահպանվել: Միջազգային համալսարանների կանոնակարգերն ասում են, որ բուհի ղեկավարները՝ անկախ սեռից, ռասայից ու ամեն ինչից, պարտավոր են համագործակցել իրենց աշխատակիցների հետ, իսկ դա ենթադրում է կորպորատիվ էթիկա, ինչը ես չեմ տեսնում: Հունիսի 11-ին է այդ ամենը տեղի ունեցել: Ցանկացած բուհում բեռնվածությունը նախապես արդեն գիտեն աշխատակիցները, արդյոք կարելի՞ էր ամռանը մարդկանց նման փաստի առաջ կանգնեցնել: Գուցե ես չեմ հարմարվում այն պայմաններին, որոնք ինձ առաջարկելու է ԵՊՀ ղեկավարությունը, եւ հեռանում եմ բուհից, ի՞նչ պետք է անեմ: Իսկ նրանց առաջարկն ամբիոնի կազմալուծումն է, քանի որ չունենք բավարար ժամաքանակ, եւ ժամերի բաշխվածությունը կանոնակարգի հետ հակասության մեջ է: Ի դեպ, ժամաքանակի քիչ լինելը պայմանավորված չէ նրանով, որ մենք քիչ ուսանող ունենք` ոչ, ուղղակի պարբերաբար ուսումնական ծրագրերից կրճատում են «Արտասահմանյան գրականություն» առարկան: Ասում են, որ ուսանողին գրականություն, այն էլ` արտասահմանյան գրականություն, առհասարակ պետք չէ: Այդ դեպքում ի՞նչ է պետք բուհական ծրագրին: Ես իմ ուսանողներին հաճախ եմ ասում՝ եթե ուղղակի ուզում եք լեզուներ սովորել, կարող եք ինչ-որ ուսումնական կենտրոնում մի քանի ամսում սովորել, ինչո՞ւ եք 800 հազար եւ ավելի դրամ վճարում համալսարանին, եթե ձեզ միայն լեզու է հարկավոր: Համալսարանի ղեկավարությունը գնում է այս ճանապարհով: Բուհական կրթությունը փորձում է դարձնել սովորական դասընթաց, որտեղ չկա փիլիսոփայություն, չկա լեզվաբանագիտություն, չկա գրականություն, եւ այսպես շարունակ»:

Ամբիոնի երկարամյա նախկին դասախոս, գրող Հենրիկ Էդոյանն էլ մեզ հետ զրույցում ասում է. «Շատ վատ, սխալ որոշում է: Նոր եմ իմացել լուրը, համալսարանը չի կարող առանց այս ամբիոնի գոյատեւել: Ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Արտասահմանյան գրականությունը մի շարք ֆակուլտետներում մասնագիտական առարկա է, ստացվում է, որ էլ չե՞ն կարդալու գրականություն: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես են այլ ամբիոնի միացնելու, օրինակ՝ հայ գրականության հետ ի՞նչ կապ ունի արտասահմանյան գրականությունը կամ՝ ռուս գրականության հետ: Համալսարանի հիմնադրման օրվանից գործում է այդ ամբիոնը եւ պետք է շարունակի գործել»:

 

Նմանատիպ նյութեր

Մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ Մարիաննա Ղահրամանյան

Մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ...

ԱՄՆ-ն հրաժարվել է առգրավել իրանական ուրանը բարձր ռիսկի պատճառով․ CNN

ԱՄՆ-ն հրաժարվել է առգրավել իրանական ուրանը բարձր ռիսկի պատճառով․ CNN

Ամերիկյան զինվորականները մայիսին մտադիր էին ցամաքային գործողություն սկսել Իրանում, որպեսզի առգրավեին բարձր հարստացված ուրանի պաշարները: Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ պլանից՝ համարելով այն չափազանց վտանգավոր։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում...

Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի...

Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Փաշինյանի դեմ. Հետք

Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Փաշինյանի դեմ. Հետք

Hetq.am-ը գրում է․ Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ...

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը՝ «դառը հաբ» Նեթանյահուի համար․ Axios

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը՝ «դառը հաբ» Նեթանյահուի համար․ Axios

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը դարձել է «դառը հաբ» Նեթանյահուի համար, գրում է Axios-ը։ ԱՄՆ նախագահը հունիսի 11-ի երեկոյան զանգահարել է նրան և հայտնել պատրաստվող համաձայնագրի մասին լուրը, որը, ըստ հոդվածի, Իսրայելի վարչապետը «չէր ցանկանում լսել»։ Նեթանյահուի...