Ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավոր

12 Հունիսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետընտրական քաղաքական հետապնդումներին է անդրադարձել.

«Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/ արտասահմանյան գրականության ամբիոնը։ Դե, սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնավորում կգտնեն․ օրինակ՝ փակվող 229 դպրոցները ներկայացվում է որպես որակյալ կրթական ծառայություն։ Այս ամբիոնի տասնյակ տարիների անուարանալի վաստակի՝ արտասահմանյան գրականության հանրահռչակման, ուսանողությանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու և, առհասարակ, արևմտյան գրականության ու մտքի դարպասները բացելու, նաև դասախոսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնավորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտությունը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնհայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցեական է․ ուղղված հենց այդ ամբիոնի վարիչ, ունիվերսալ գիտելիքների տեր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տեր, խարիզմատիկ ու անթաքույց ընդդիմադիր, ես կասեի՝ չկաղապարվող, ինքնուրույն ու մեր օրերում խրախուսվող մոխրագույն հոտից շահեկանորեն առանձնացող Անուշ Սեդրակյանից ազատվելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանությունների թիրախում ԵՊՀ մեկ այլ դասախոս էլ կա։ Այս ժամերին դատարանում վիճարկվում է ԵՊՀ դոցենտ՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խափանման միջոցը։ Քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալեն Ղևոնդյանին էլ, որքան հասկացա, ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար են պատժում, թե իբր՝ սահմանադրական կարգի դեմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարվող վախերի պարանոյան․․․ Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի «կաշառակեր» պիտակավորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

Չե՛ք լռեցնի…

Այսպես գրեթե մեկ տարի, ՔՊ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան հայտարարում էիք Սրբազան պայքարի «հակասահմանադրական վարքի», «ահաբեկչական օպերացիայի» մասին։ Զրո ապացույց․․․․

Բայց դուք ամոթ չունենք, ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարավոր ուսանողներին, դասախոսներին, իրավապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․ Դուք չեք տեսնո՞ւմ, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկայնին խղճին, դավաճանում եք ինքերդ ձեզ․․․Էս ամենը մի օր վերջանալու է․․․Հաստատ․․․

Իսկ ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի – Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես...

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից...

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ...

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...