Ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավոր

12 Հունիսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետընտրական քաղաքական հետապնդումներին է անդրադարձել.

«Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/ արտասահմանյան գրականության ամբիոնը։ Դե, սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնավորում կգտնեն․ օրինակ՝ փակվող 229 դպրոցները ներկայացվում է որպես որակյալ կրթական ծառայություն։ Այս ամբիոնի տասնյակ տարիների անուարանալի վաստակի՝ արտասահմանյան գրականության հանրահռչակման, ուսանողությանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու և, առհասարակ, արևմտյան գրականության ու մտքի դարպասները բացելու, նաև դասախոսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնավորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտությունը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնհայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցեական է․ ուղղված հենց այդ ամբիոնի վարիչ, ունիվերսալ գիտելիքների տեր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տեր, խարիզմատիկ ու անթաքույց ընդդիմադիր, ես կասեի՝ չկաղապարվող, ինքնուրույն ու մեր օրերում խրախուսվող մոխրագույն հոտից շահեկանորեն առանձնացող Անուշ Սեդրակյանից ազատվելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանությունների թիրախում ԵՊՀ մեկ այլ դասախոս էլ կա։ Այս ժամերին դատարանում վիճարկվում է ԵՊՀ դոցենտ՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խափանման միջոցը։ Քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալեն Ղևոնդյանին էլ, որքան հասկացա, ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար են պատժում, թե իբր՝ սահմանադրական կարգի դեմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարվող վախերի պարանոյան․․․ Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի «կաշառակեր» պիտակավորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

Չե՛ք լռեցնի…

Այսպես գրեթե մեկ տարի, ՔՊ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան հայտարարում էիք Սրբազան պայքարի «հակասահմանադրական վարքի», «ահաբեկչական օպերացիայի» մասին։ Զրո ապացույց․․․․

Բայց դուք ամոթ չունենք, ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարավոր ուսանողներին, դասախոսներին, իրավապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․ Դուք չեք տեսնո՞ւմ, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկայնին խղճին, դավաճանում եք ինքերդ ձեզ․․․Էս ամենը մի օր վերջանալու է․․․Հաստատ․․․

Իսկ ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա»։

Նմանատիպ նյութեր

Լարված իրավիճակ, քաշքշուկ՝ Վարդահովիտում. «Իշխանություն»

Լարված իրավիճակ, քաշքշուկ՝ Վարդահովիտում. «Իշխանություն»

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հանքի վերաբերյալ հանրային լսման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ «Իշխանություն» լրատվականը հանրային լսման վայրից հայտնում է, որ քննարկման ընթացքում իրավիճակը լարվել է, մասնակիցների միջև...

Պետք է լինենք կոռեկտ և զգուշավոր․ Փաշինյանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությունների մասին

  «Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու հիմքեր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջինիս հակառուսական գրառմանը։ «Իրավիճակը պարզաբանման կարիք ունի։ Անհրաժեշտ է լինել հնարավորինս...

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում...

Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

  «Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է: Այդ տեքստով հնարավոր չի ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից»,- այս մասին ճեպազրույցում...

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր փլուզում է տեղի ունեցել Գաջեգործների փողոցում։ ՆԳՆ ՓԾ փոխանցմամբ՝  Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Նախնական տվյալներով՝...