Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան

12 Հունիսի, 2026

Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի, դա իր համար կարմիր գիծ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն մարդը կասի «Արցախը Հայաստան է և վերջ» հետո այն կճանաչի Ադրբեջանի կազմում, իր տված նախընտրական խոստումների հակառակը կանի, կհրամայի զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշել, կորտեժով հղի կնոջ վրաերթի կենթարկի ու կանգ չի առնի ու այսպես շարունակ, բայց ընտրություն չի կեղծի:

Իսկ իրականությունը` այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու դա իր համար նույքան օրգանիկ է, որքան ստելը»։

 

Նմանատիպ նյութեր

Այսօր թուրքական ռեժիմի թշնամիները Ալենի նման իսկական հայրենասերներն են․ Մարինա Գրիգորյան

Այսօր թուրքական ռեժիմի թշնամիները Ալենի նման իսկական հայրենասերներն են․ Մարինա Գրիգորյան

Մարինա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Դե, հասանք արդեն Ալեն Գևոնդյանին. նա կալանավորվել է և, հավանաբար, կձերբակալվի։ Նա մեղադրվում է  իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի մեջ, բայց իրականում դա ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և ազգային ու պետական ​​շահերի...

Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ Արաղչի

Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ Արաղչի

Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը։ Այս մասին X-ի իր էջում գրել է իրանի ԱԳ նախարար Աբբաս...

Պարո՛ն Ղևոնդյան ջան, պի՛նդ եղեք․ Էս ա… Ցոլակ Ակոպյան

Պարո՛ն Ղևոնդյան ջան, պի՛նդ եղեք․ Էս ա… Ցոլակ Ակոպյան

Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սահմանադրական կարգի իրական տապալողները օր ու գիշեր տապալում են սահմանադրական կարգը, իսկ սրանք ձերբակալում են դասախոսիս և գործընկերոջս։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսնե՛ր, դե ձեզ տեսնեմ, այս անգամ գոնե...

Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան

Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։ Սրբազանի  աշխատությունը խաղաղության, պատերազմի և նահատակության մասին է. «Բ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է Աստվածաշունչն ամբողջությամբ...

Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած»

  1961թ․ Հայիթիում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Չնայած մասնակցում էր մի քանի թեկնածու, սակայն քվեաթերթիկներում միայն բռնապետ Դյուվալիեի անունն էր։ Ընտրողները հնարավորություն չունեին...