«Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

11 Հունիսի, 2026

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Բաքվի պետական ​​համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից համատեղ կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով 1-ին միջազգային գիտաժողովի մասնավորապես Թուրքիայի մեծ մեջլիսի անդամ, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմի ելույթին։

«Այրըմի ելույթը Արևմտյան Ադրբեջանի նարատիվի քաղաքական առաջմղման հերթական օրինակն է, որտեղ պատմական, մշակութային և հումանիտար թեմաները միահյուսվում են տարածքային պահանջների հետ։ Թեև ելույթում բազմիցս օգտագործվում են «խաղաղություն», «մարդու իրավունքներ», «արժանապատիվ վերադարձ» և «հաշտություն» ձևակերպումները, ամբողջ խոսքը կառուցված է այն գաղափարի շուրջ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը պետք է դիտարկվի որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» և վերադարձի իրավունքի մասին խոսույթը վերածվում է քաղաքական նախագծի։

Այրըմը պնդում է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի պահանջը խաղաղության կարևոր նախապայման է և ուղղված չէ Հայաստանի դեմ։ Սակայն նման ձևակերպումը հակասական է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ինքնիշխան պետության տարածքում բնակչության զանգվածային վերադարձի քաղաքական պահանջի առաջադրմանը։ Ելույթում շարունակաբար օգտագործվում է «պատմական արդարության վերականգնում» արտահայտությունը և թեև այն ներկայացվում է որպես մարդու իրավունքների խնդիր, բացակայում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը վերաբերող որևէ հիշատակում։

Ելույթի ամենակարևոր գաղափարական առանցքը «Վերադարձի հայեցակարգն» է, որը ներկայացվում է որպես մարդու իրավունքների վրա հիմնված նախաձեռնություն։ Սակայն դրա շուրջ կառուցված ամբողջ բառապաշարը՝ կապված պատմական հողերի, պատմական արդարություն, հայրենիք վերադարձի, Երևանի հիշողության վերականգնման հետ փաստում է, որ խոսքը մարդու  իրավունքների մասին չէ։ Այդ հասկացությունները ստեղծում են պատմական պահանջատիրության քննարկում, որը կարող է ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ  հավակնությունների համակարգ։

Ընդհանուր առմամբ, և տվյալ միջոցառման կազմակերպման փաստը, և Շամիլ Այրըմի ելույթները «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի միջազգային լեգիտիմացման փորձ են հանդիսանում։ Դրանք հիմնված են ընտրված իրադարձությունների վրա, որտեղ ընդգծվում են միայն մի կողմի կորուստները, իսկ մյուսի փորձառությունները դուրս են մնում քննարկումից»,- գրել է կայքը։

Նմանատիպ նյութեր

Նախատեսվում է ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան

Նախատեսվում է ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան

ՌԴ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հունիսին կհանդիպի Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ  Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։...

Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ

Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում  Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի...

Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ «Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական...

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Աշտարակի կամրջի մոտ բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ...

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում որոշում ընդունեց, որով Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման...