Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

9 Հունիսի, 2026

Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։

Զուգադիպություն է, սա թե ոչ՝ դժվար չէ կռահել ընդամենը մի քանի փաստ համադրելով։

Նարեկ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊ–ի քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը քվեարկության օրն էր Սոթքում, որտեղ նա նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաեւ զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որեւէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու զինծառայողների քվեարկության ժամանակ նրանք դուրս չեն հրավիրվում ընտրատեղամասի տարածքից, հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե նրանց չի ճանաչում, թեեւ համբուրելով բարեւել էր նրանցից մեկին, հետո էլ պատճառաբանել, թե միջանցքը ընտրատեղամասի տարածքը չէ, թեեւ միայն լրագրողի դիտարկումից հետո էին նրանք հեռացել քվեարկության սրահից, բայց շարունակում էին մնալ ընտրատեղամասի տարածքում՝ շարքով կանգնած զինվորների կողքին, որոնք դեռ նոր պետք է մտնեին քվեարկության։

Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց, երբ լրագրողը Գեղարքունիքի մեկ այլ ընտրատեղամասից ուղիղ եթեր էր հեռարձակում ձայների հաշվարկի ընթացքը, NEWS.am–ը հեռախոսազանգ ստացավ Պաշտպանության նախարարությունից, թե իրենց սպա է զանգահարել Սոթքի ընտրատեղամասից ու բողոքել, իբր NEWS.am–ի լրագրողը «խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը»։  Ինչպես են հանձնաժողովի նախագահին ուղղված լրագրողի հիմնավորված հարցադրումները «խոչընդոտել  նրա աշխատանքը», տարակուսելի են, ավելին՝ տարօրինակ է, որ հանձնաժողովի նախագահի խնդրով դիմում են ոչ թե ԿԸՀ–ին, կամ ոստիկանությանը, այլ Պաշտպանության նախարարությանը։

Զուգադիպությո՞ւն է արդյոք. այս զանգից  հաշված ժամեր անց Նարեկ Խաչատրյանին զանգահարում են եւ հրավիրում Զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում։

Նարեկ Խաչատրյանը առաջին լրագրողն է եղել, որը բացահայտել է այս քարոզարշավին օրենքի խախտմամբ ուսումնական հաստատությունների լայն ներգրավումը իշխող ուժի կողմից։  Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ նա նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքների դպրոցներ դադարեցրել դասերը եւ կազմակերպված ձեւով՝ ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Հենց Նարեկի տեսախցիկին նայելով այս ամենի մասին պատմող ուսուցիչների՝ մեծ աղմուկ բարձրացրած կադրերն էին, որ ստիպեցին իշխանությանը հայտարարել, թե չորս դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Միայն այս որոշումը ցույց է տալիս, թե որքան ծանրակշիռ են եղել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ լրագրողի ներկայացրած փաստերը։

Մանրամասները ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...