Իշխանությունները հերթական անգամ փակել են Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ-ը. «Փաստինֆո»

9 Հունիսի, 2026

Իշխանությունները հերթական անգամ փակել են Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ-ը։ Այսօր նա ցանկացել է իրագործել նախապես պլանավորած ուղեւորությունը, սակայն օդանավակայանում պարզվել է, որ երկրից դուրս գալ չի կարող։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, ու դրա շրջանակներում փակվել է նրա ելքը՝ ՀՀ-ից։ Նոր հետապնդման մասին տեղեկություն անգամ Գագիկ Ծառուկյանն ինքը չգիտեր, հանկարծակիի է եկել՝ «Զվարթնոց» օդանավակայանում։ Փաստաբանը ևս դեռևս կապ չի հաստատել Ծառուկյանի հետ, տեղեկություն չունի, թե ինչի մասին է խոսքը։

Դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):

Թե երբ է նախաձեռնվել քրեական վարույթը, արդյոք ձերբակալման որոշում կայացվել է, թե ոչ, որ ժամանակաշրջանն է ներառում ենթադրյալ դեպքը՝ դատախազությունից առայժմ չեն մանրամասնում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...