Գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ․ կիրանցեցի

9 Հունիսի, 2026

Կիրանց գյուղի բնակիչ, ակտիվիստ Գոհար Վարդանյանը, արձագանքելով իրեն ու համագյուղացիներին թիրախավորելուն, մանրամասներ է հրապարակել.

«Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։

Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը (ընդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ.. Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, եւ մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը հայտնելու։

Սկսենք մեր թվարկության 2018 թվականից։

*2018 թվականին Ազգային ժողովի ընտրություններին Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 293, իսկ մասնակցել է 197-ը։

*2021 թվականին ընտրողների թիվը եղել է 301, իսկ մասնակցել է 182-ը։

Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։

*2026 թվականին ընտրողներ թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։)))

Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։))

Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքները ամբողջությամբ.

«Բոլորին դեմ եմ» -7
«Ուժեղ Հայաստան» — 46
«Շնորհապետական» — 7
«Նոր ուժ» — 3
«Միասնության թևեր» — 7
«Բարգավաճ» — 7
«Հանրապետություն» — 1
«Ժողովրդավարական համախմբում» — 11
ԴՕԿ — 1
ՔՊ — 170
«Հայաստան» դաշինք- 30
«Հանուն Հանրապետության» — 4
«Լուսավոր Հայաստան» -1

Չգրված կուսակցությունները-0
Անվավեր -12։ Հետաքրքիր է, որ այս 12 անվավերներից մի քանիսը «Բոլորին դեմ եմ»-ի քվեաթերթիկներն էին ճղված․ մի այլ կարգի «բոլորին դեմ» են եղել։

Դե հիմա հիշեք, որ Կիրանցում միշտ ընտրություններին մասնակցել է մոտ 200 ընտրող, մի փոքր տրամաբանեք (հուշում. ում են հիմնականում ընտրում ժամկետայինները, սահմանապահները, ավելացված մարդիկ) ու նորից բաշխեք քվեները։ Եվ վերջում։

Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարեւորն էն ա, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։ Սիրելի ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ և փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ»։

Նմանատիպ նյութեր

Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան

Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի դեմ «բարդ տնտեսական պատերազմ» է մղվում, որն ուղղված է հիմնական ռեսուրսների մատակարարման խաթարմանը և հասարակական դժգոհության առաջացմանը, հայտնում է Tasnim-ը: Ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության և...

TRIPP նախագիծը՝ Բայրամով-Բլեք հանդիպման օրակարգում

TRIPP նախագիծը՝ Բայրամով-Բլեք հանդիպման օրակարգում

Ադրբեջանի արտգործխնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր...

Մարտունիում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Մարտունիում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել...

Ադրբեջանը շարունակում է հայկական պատմական ներկայության փաստերի հետևողական ժխտումը

Ադրբեջանը շարունակում է հայկական պատմական ներկայության փաստերի հետևողական ժխտումը

«Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը»,- նշված է Արցախի մշակութային ժառանգության...

Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի...