425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները․ «Ժողովուրդ»

9 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում, հատկապես՝ Հակակոռուպցիոն դատարանում, վերջին մի քանի ամիսները չափազանց ծանր են անցել։ Առանձնապես ծանրաբեռնված են եղել քրեական գործեր քննող դատավորները։

Բանն այն է, որ նախընտրական շրջանում նախաքննական մարմիններն այնքան մեծ թվով անձանց են ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով, որ շատ դատավորներ իրենց առավոտը դիմավորել են դատարանի աշխատասենյակներում։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորներից շատերը նույնիսկ չեն կարողացել անցկացնել իրենց վարույթներում նախապես նշանակված դատական նիստերը, քանի որ ամբողջ գիշեր զբաղված են եղել նախընտրական գործընթացներին առնչվող կալանքի միջնորդությունների քննարկմամբ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննության արդյունքների վերաբերյալ Դատախազությունը հրապարակել է հետևյալ տվյալները։

Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տեղեկությունների՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ն, ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 425 հաղորդում։

Ստացված 425 հաղորդումներից՝

186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է իրավասու դատարան, պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություններ, որոնցից 12-ը բավարարվել են։

Այս վիճակագրությունը որոշակի պատկերացում է տալիս այն ծանրաբեռնվածության մասին, որի պայմաններում վերջին ամիսներին աշխատել են հատկապես կալանքի հարցեր քննող դատավորները՝ հաճախ ստիպված լինելով գիշերային ժամերին քննարկել մեծ թվով միջնորդություններ և դրանց պատճառով վերանայել իրենց աշխատանքային օրակարգը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին. Բաղայի

Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին. Բաղայի

Իրանը մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով և շարունակելու է ուշադիր հետևել դրա ընթացքին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա...

Գազի թանկացման վտանգը․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը

  «Մենք պետք է հասկանանք․ հատկապես գազի դեպքում, կարելի է ասել՝ կոպիտ ասած, երկու գին կա՝ քաղաքական և շուկայական։ Մենք այս պահին վճարում ենք քաղաքական գին, որովհետև նախկինում կնքված ռազմավարական հարաբերություններ ունենք, որոնց...

Ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Ընդդիմության առաջնորդները կալանավորված են և չեն կարող լիարժեք մասնակցել հանրաքվեի «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան

Մենք տեսանք նոր Սահմանադրության այսպես կոչված մակետը։ Ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել է, որ այս Սահմանադրության շուրջ որևէ նախաձեռնություն կամ քննարկում չի լինելու, քանի որ սա Ալիևյան Սահմանադրություն է։ Այս մասին «Alpha News»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է  գլխավոր...

ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդև

ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդև

Կիևն ու նրա համախոհները պետք է հիշեն, որ ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Արևմուտքի կողմից Կիևին միջուկային...

Պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը

Պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը

Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ կարևոր միակ հարցը մեր դեմ տարածքային պահանջների վերացումն է։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ...