Համացանցում տարածվել են անկախ էքզիթ փոլի վերջնական տվյալները՝ ընտրատեղամասերի փակման պահին (20:00-ի դրությամբ)։
Ըստ հրապարակված ցուցանիշների՝ գործող իշխանությունը զիջում է հավաքական ընդդիմությանը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 32,7%․
Մինչդեռ խորհրդարան անցնող հիմնական ընդդիմադիր ուժերի ընդհանուր քվեն կազմում է 52,9% («Ուժեղ Հայաստան՝ 29,0%, «Հայաստան» դաշինք՝ 13,2%, ԲՀԿ՝ 6,1%, «Միասնության թևեր»՝ 4,6%):
Այսպիսով, էքզիթ փոլի արդյունքներով՝ իշխող ուժը կորցնում է խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը։ Սպասենք ԿՀԸ վերջնական պաշտոնական արդյունքներին։



