ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

4 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զբաղված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավով, խորհրդարանի վարչական մեքենայի ղեկը փաստացի անցել է նրա տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Սակայն ինչպիսի՞ ֆինանսական պատկեր ունի այն պաշտոնյան, որն այս օրերին համակարգում է երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Խանզրադյանի ունեցվածքային պատկերը գրեթե չի փոխվել․ նույն բնակարանը, նույն ավտոմեքենան, բայց տասնյակ միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, խոշոր փոխառություններ և վարկային պարտավորություններ։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Խանզրադյանը տարվա ավարտին ունեցել է 14,4 մլն դրամ կանխիկ գումար, 2,4 մլն դրամ բանկային հաշիվներում և 200 եվրոյից ավելի միջոցներ արտարժույթով։ Սակայն առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք. նա շարունակում է որպես պարտատեր ներկայացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրված 22,6 մլն դրամի փոխառությունը, որը մեկ տարվա ընթացքում չի վերադարձվել նույնիսկ մասամբ։

Ստացվում է, որ ԱԺ բարձրաստիճան պաշտոնյան, մի կողմից, ունի ավելի քան 22 մլն դրամի վարկային պարտավորություններ, մյուս կողմից՝ կարողացել է մասնավոր ընկերության տրամադրել ավելի քան 22,6 մլն դրամի փոխառություն։ Հարց է առաջանում՝ ինչ տնտեսական տրամաբանությամբ է պաշտոնյան միաժամանակ պարտք վերցնում բանկերից և զգալի գումարներ փոխառում մասնավոր բիզնեսին։

Հատկանշական է նաև կանխիկ միջոցների ծավալը։ Միայն վերջին հինգ տարիներին Խանզրադյանը մշտապես հայտարարագրել է 17-20 մլն դրամի սահմաններում կանխիկ գումար։ 2021 թվականին՝ 18 մլն դրամ, 2022-ին՝ 20 մլն, 2023-ին՝ 19 մլն, 2024-ին՝ 17 մլն, իսկ 2025-ին՝ 14,4 մլն դրամ։ Այսինքն՝ տարիներ շարունակ պաշտոնյան նախընտրել է տասնյակ միլիոնավոր դրամներ պահել կանխիկ, այլ ոչ թե բանկային համակարգում։Հայտարարագրերը ցույց են տալիս նաև, որ 2024 թվականը Խանզրադյանի համար ֆինանսապես ամենաակտիվ տարիներից մեկն է եղել։ Այդ տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտները կազմել են ավելի քան 33,5 մլն դրամ։ Սակայն այդ գումարի հիմնական մասը ոչ թե աշխատավարձ է եղել, այլ բանկերից ստացված վարկեր։ Մասնավորապես՝ նա ստացել է շուրջ 19,8 մլն դրամ վարկ «Ինեկոբանկից» և ևս 2,1 մլն դրամ՝ «ՀայԷկոնոմԲանկից»։

Այս ֆոնին պաշտոնյայի գույքային պատկերը մնում է գրեթե անփոփոխ։ Նրա անունով շարունակում է գրանցված լինել միայն 1994 թվականին ձեռք բերված՝ համատեղ սեփականությամբ բնակարանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և 2003 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, որը ստացել է նվիրատվությամբ 2018 թվականին։

Հայտարարագրերում չեն երևում բաժնետոմսեր, բիզնեսներում մասնակցություն, ավանդներ, ներդրումներ, կրիպտոարժույթներ կամ այլ թանկարժեք ակտիվներ։ Սակայն, միաժամանակ, փաստաթղթերը վկայում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի տնօրինության տակ տարբեր տարիների եղել են տասնյակ միլիոնավոր դրամների ազատ դրամական միջոցներ։

Արդյունքում, միայն 2024 թվականի վերջի դրությամբ Խանզրադյանի ֆինանսական ակտիվները՝ դրամական միջոցներն ու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրված փոխառությունը, միասին գերազանցել են 43,7 մլն դրամը։ Իսկ 2025 թվականի հայտարարագրում ևս պահպանվում է նույն պատկերը՝ բազմամիլիոնանոց փոխառություն, միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ և զգալի վարկային պարտավորություններ։

Մինչ Դավիթ Առաքելյանը զբաղված է քաղաքական քարոզչությամբ, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարման պատասխանատվությունը փաստացի կրող պաշտոնյայի հայտարարագրերը շարունակում են հարցեր առաջացնել ոչ միայն նրա ֆինանսական վարքագծի, այլև տասնյակ միլիոնավոր դրամների ծագման, շրջանառության և օգտագործման տրամաբանության վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր

Նման «ժողովրդավարություն» եղել է, երևի թե, 20-րդ դարի կեսերին՝ մի կրքոտ հռետորի անմիջական մասնակցությամբ․ Վարդևանյան

  «Ճիշտն ասած, հետաքրքիր էր ականատեսը լինել նրան, երբ արդարադատության նախարարը խոսում է իրավական, սահմանադրական, ժողովրդավարական արժեքներից, խոսում է կառավարության անդամի երդման տեքստի հստակեցումից, և հենց դրա շրջանակներում հարակից...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ցավալի հետևանքներ են ունենում հենց Արևմուտքի համար. Լավրով

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ցավալի հետևանքներ են ունենում հենց Արևմուտքի համար. Լավրով

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հենց նրա համար ողբերգական արդյունքների են հանգեցրել։ Այդ մասին ուկրաինական կարգավորման շուրջ դեսպանների կլոր սեղանի նիստում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բացի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը`...

ՀՀ-ում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ

ՀՀ-ում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված...

Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան

  «Ես, ոնց հասկանում եմ, դուք ամբողջ ֆրակցիայով կրքոտ հռետորության թրեյնինգների եք մասնակցել: Ձեր կրքոտ ելույթի ժամանակ, ճիշտն ասած, ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի Վալերիանա մոտեցնել։ Մի քիչ հանդարտվե՛ք, ավելի շատ մտածեք...