Եթե Ռուսաստանն իր դռները Հայաստանի համար փակում է, ԵԱՏՄ-ում կաս-չկաս՝ նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան

29 Մայիսի, 2026

«Դուք խոսում եք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին․ երեկ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Պուտինի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, բայց Հայաստանը այլևս պլեճի հույսին մնացած երկիր չէ: Սա ինչի՞ դրսևորում է։ Նաև ասում է՝ ԵԱՏՄ-ից ես չեմ ասել դուրս կգանք և քանի դեռ ԵԱՏՄ-ը և ԵՄ-ը համատեղելի է, մենք դուրս չենք գալու ԵԱՏՄ-ից: Համատեղելի՞ է, արդյոք»,- Ստեփանում քարոզարշավից հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հարցրին լրագրողները։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Որ անհամատեղելի է, ինքն էլ է ասում, բոլորը հասկանում են․ բայց ինքը ասում է Ռուսաստանին՝ դուք զապասկա եք․ այնքան կմնամ, ինչքան մեզ հարմար է, երբ պատրաստ լինենք՝ դուրս կգանք: Ռուսաստանն էլ ասում է հետևյալը՝ ձեր ճանապարհը դեպի Եվրամիություն մենք չենք ֆինանսավորելու: Շատ ուղղակի: Այսօր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը դա ասաց, որ՝ Ռուսաստանը չի ֆինանսավորելու ձեր ճանապարհը դեպի Եվրամիություն:

Այսքան սուր չէր ընկալվի այս ամենը, եթե Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերությունները թշնամացած չլինեին, և այդ թշնամացումը հենց Եվրամիությունից եկավ: Իրենք են ասում, որ փաստացի պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ: Եվ այստեղ նույնիսկ ԵԱՏՄ-ի հարց չի: Եթե Ռուսաստանն իր դռները Հայաստանի համար փակում է, ԵԱՏՄ-ում դու կաս-չկաս, դուրս ես եկել, դուրս չես եկել՝ նշանակություն չունի: 

Մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ում սառեցրել ենք մեր մասնակցությունը, ճի՞շտ է․ այդպիսի մեխանիզմ չկա սառեցնելու, բայց սառեցրել են։ Հիմա Ռուսաստանը կարող է նույն կերպ ասել, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ես իմ հարաբերությունները սառեցնում եմ Հայաստանի հետ․ վերջ, ի՞նչ ես անելու։ Արդյունքում մեր ժողովուրդն է տուժելու»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Պուտնի հետ ունի վստահելի հարաբերություններ, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Վստահել է հարաբերություններն այսպիսի հետևանքներ չեն ունենում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

40-ամյա Ռուսաստանի քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում տեղի ունեցած վեճից հետո։ Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը...

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք մարդ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։ Ոստիկանության տվյալներով,...

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...