Այսօրվա զինվորական շքերթը բացառապես նախընտրական միջոցառում է. Նարեկ Կարապետյան

28 Մայիսի, 2026

Հանրապետության հրապարակում այսօրվա զինվորական շքերթը բացառապես նախընտրական միջոցառում է, որը կազմակերպվել է հանրությանը ցույց տալու համար, թե իբր իրենք կարողացել են ինչ-որ զենք գնել։ Այս մասին մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ ներկայիս ղեկավարությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պետական և ռազմական ռեսուրսներն օգտագործում է քարոզչական նպատակներով։ Նա ընդգծել է. «Հաջորդ իշխանության օրոք Հայաստանին զենքը նվիրելու են, այն գնվելու է շատ էժան, և երկիրը կունենա անվտանգության լուրջ համակարգ»։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այժմ երկրի կողմից գնվող սպառազինությունը համատեղելիության լուրջ խնդիրներ ունի։

«Մեր արսենալում անհամապատասխանություն կա, սպառազինության տեսակները միմյանց հետ չեն «խոսում», և դա մեծ խնդիրների կհանգեցնի, սակայն մոտ ժամանակներս ոլորտի մասնագետներն այս հարցն ավելի մանրամասն կներկայացնեն»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է ամբողջությամբ վերակառուցել պաշտպանական գնումների համակարգը և խորը դաշնակցային հարաբերությունների վերականգնման հաշվին կառուցել ներդաշնակ ռազմատեխնիկական համալիր։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...