Ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին․ ՀՅԴ

28 Մայիսի, 2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։
Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։
Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում Հանրապետության հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և մյուս նվիրյալները, արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը։
Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը։
Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է Մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից:
Ուստի՛, ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին: Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է:
Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով:
Մենք կա՛նք, մենք կպայքարե՛նք և մենք կհաղթե՛նք:

Շնորհավոր Մայիսի 28։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
28 մայիսի, 2026 թ

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի աջակցությամբ կստեղծվի Հայաստանի նոր երկրաբանական քարտեզը

ԱՄՆ-ի աջակցությամբ կստեղծվի Հայաստանի նոր երկրաբանական քարտեզը

ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը։ Այս մասին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  Փաշինյանը՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթին վերաբերող հարցին, որը...

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել կարբամիդ և ալյուր

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել կարբամիդ և ալյուր

Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 126 տոննա կշռով 2 վագոն կարբամիդ և 67 տոննա կշռով 1 վագոն ալյուր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28...

Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում, ի՞նչ է ցույց տալիս. Սամվել Կարապետյան

Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում, ի՞նչ է ցույց տալիս. Սամվել Կարապետյան

Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում, ի՞նչ է ցույց տալիս, որ երեք պատերազմ բերեց մեր երկրի գլխին, երեք պարտություն՝ այս նույն բանակով բերեց մեր գլխին։ Ինչո՞վ է հպարտանալու, իր պաշտպանության նախարարո՞վ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ...

Երբ ծաղրածուն գալիս է պալատ, ինքը թագավոր չի դառնում. պալատն է դառնում կրկես․ Քոչարյան

Երբ ծաղրածուն գալիս է պալատ, ինքը թագավոր չի դառնում. պալատն է դառնում կրկես․ Քոչարյան

Նայեցի ռազմական հանդեսը, փոքր ժամանակներից սիրում եմ այսպիսի միջոցառումները: Հին ու նոր զինատեսակներ: Բայց: Վերջին ութ տարին մի բան ապացուցեցին: Եթե ծաղրածուն գալիս է թագավորական պալատ, ինքը թագավոր չի դառնում: Բայց, փոխարենը պալատը դառնում է կրկես: Հ.Գ. Ամսի 7-ին...