Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»

27 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։ Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։

Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը՝ այն կարևոր խորհրդանիշը, որը տարիներ շարունակ եղել է հայկական զինուժի ինքնության և պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Պաշտպանության նախարարությունից պարզել՝ երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել, և հատկապես՝ ինչու է հանվել խաչը։ Սակայն Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից որևէ հստակ պատասխան չեն տվել։ «Ժողովուրդին» փոխանցել են միայն, որ թեմային կանդրադառնան «մայիսի 28-ից հետո»։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց՝ ինչո՞ւ բանակի նման կարևոր խորհրդանիշի փոփոխությունը նախապես չի ներկայացվել հանրությանը։ Ինչո՞ւ հասարակությունը փաստի առաջ է կանգնում արդեն կատարված փոփոխությունից հետո։ Եթե խոսքը պետական խորհրդանիշի վերափոխման մասին է, ապա առնվազն ակնկալելի էր բաց և թափանցիկ գործընթաց՝ հանրային քննարկումներով, պատմաբանների, հերբագետների, եկեղեցու և զինվորական շրջանակների մասնակցությամբ։Փոխարենը՝ ստացվում է, որ իշխանությունը հերթական անգամ կարևոր որոշում է կայացրել ինքնագլուխ՝ հանրությունից թաքուն։

Առավել ուշագրավ է հենց խաչի անհետացման հանգամանքը, քանի որ հայկական բանակի խորհրդանիշներում քրիստոնեական և ազգային տարրերը միշտ ունեցել են ոչ միայն պատմական, այլև արժեքային նշանակություն։

«Ժողովուրդ»-ը նկատեց, որ Երևանի Հանրապետության հրապարակում արդեն կախված են «Հանրապետության օր» գրությամբ մեծ պաստառներ, որոնց վրա ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող ենթադրյալ նոր խորհրդանիշն է պատկերված։ Այդ նոր տարբերակում, իհարկե, կա ՀՀ եռագույնը, դրա վրա՝ ՀՀ քարտեզը, որը ՔՊ-ականների նախընտրական կրծքերն է հիմա զարդարում, կա նաև արծիվ՝ մի ձեռքում սուր, մյուսում՝ խաչ։

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այս պահին առկա զինանշանի տարբերակի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց քարտեզի, ինչպես նաև արծիվ, որը բազմած է խաչապատկեր վահանի վրա, իսկ սուրը՝ պատյանի մեջ է։

Հիմա Պապիկյանն իր ճաշակով փոխել է մեր ազգային բանակի զինանշանը ու հարկ չի համարում անգամ պարզաբանել՝ ինչու, ինչպես և երբ»։

Նմանատիպ նյութեր

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

40-ամյա Ռուսաստանի քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում տեղի ունեցած վեճից հետո։ Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը...

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք մարդ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։ Ոստիկանության տվյալներով,...

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...