Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ

25 Մայիսի, 2026

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել փախուստի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 4-ամյա Էդգար Ա․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խումբը դեպքի վայր կժամաներ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից և դեպքի վայրից փախուստի դիմաց կցորդիչով բեռնատարը և վարորդին։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...