Արթիկ համայնքում լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս. փաստահավաք զեկույց

25 Մայիսի, 2026

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝  ՀՀ Ազգային ժողովի 2026թ. հերթական ընտրությունների քարոզարշավում
Արթիկ համայնքում  վարչական ռեսուրսի կիրառման մասին:

Զեկույցում ասվում է. ««Հայաստան» կուսակցությունների դաշինքն ահազանգ է ստացել այն մասին, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքում լայնորեն կիրառվում է վարչական ռեսուրս։ Մասնավորապես՝ համայնքապետարանի աշխատակիցներին աշխատանքային ժամերին պարբերաբար ուղղորդում են մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։

Աշխատակիցները, չգտնվելով արձակուրդում, քարոզարշավի վայրերում հայտնվում են հարկադրաբար՝ վերադասի հրամանը կամ հորդորն ընկալելով որպես պարտադիր կատարման ենթակա հրահանգ։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«…Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:

Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։

Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը՝

1) հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. (…)»։

Թեև միայն «վարչական ռեսուրսի կիրառման» իրավախախտումը նախատեսված Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով , վարչական ռեսուրսի կիրառումը պրակտիկայում կարող է զուգորդվել նաև Քրեական օրենսգրքով արգելված հանցանքներով, ինչպես օրինակ՝

  1. Հոդված 211. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը
  2. Հոդված 236. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը,
  3. Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

Հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից հանցագործություններ կատարելու առավել մեծ հանրային վտանգավորությունը՝ անհրաժեշտ է, որ վարչական ռեսուրսի փաստագրված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվի նաև քրեական վարույթ  իրականացնող մարմնի կողմից։

Արթիկ համայնքում ահազանգով ստացված տեղեկությունների իսկությունը հավաստվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի տարածքային՝ «Շիրակ, տե’ր կանգնիր խաղաղությանը» էջում  2026 թ. մայիսի 14-ին հրապարակված լուսանկարների և Արթիկ համայնքի պաշտոնական կայքում տեղադրված՝ աշխատակազմի տվյալների  համադրված ուսումնասիրությամբ։

Ստորև ներկայացված 12 լուսանկարներում կապույտ նշումով նշված են քարոզարշավին մասնակցող համայնքապետարանի աշխատակիցները։

Ընդհանուր առմամբ սույն փաստահավաք զեկույցով նույնականացվել է Արթիկ համայնքի և ենթակա հիմնարկների 24 աշխատակից, սակայն ենթադրվում է, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ ներգրավված աշխատակիցների իրական թիվն ավելի մեծ է։

Ձախից աջ

  1. Սևակ Պետոյան – Համայնքի ղեկավարի օգնական
  2. Սարատակ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Վարդանյան
  3. Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան
  4. Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյան
  5. Արթիկ համայնքի ղեկավարի վարորդ Վահրամ Զատիկյան

  1. Կրթության, սպորտի, մշակույթի երիտասարդության բաժնի մասնագետ Անի Գոքորյան

 

 

  1. Աջից՝ Քաղաքացիական աշխատանք կատարող անձ Գայանե Աղաքարյան

 

 

  1. Գլխավոր մասնագետ Հերմինե Սահակյան
  2. Զարգացման ծրագրերի բաժնի պետ Մովսես Մովսիսյան

 

Ձախից

  1. Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարինե Մինասյան
  2. Համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյան
  3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ Մերի Ասոյան

Ձախից ՝

  1. Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Արտակ Գրիգորյան
  2. Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Չթեյան

 

Նկարի աջ մասում

  1. Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Սերգեյ Ալեքյան
  2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Ասատրյան

 

Ձախից աջ՝

  1. Զինվորական հարցերով առաջատար մասնագետ Ազատ Չոփիկյան
  2. Համայնքի ղեկավարի խորհրդական Ալեքսան Աբրահամյան
  3. Առևտրի սպասարկٳﬓերի և գովազդի բաժնի մասնագետ Անդրանիկ
    Բաղդասարյան
  4. Զարգացման, ծրագրերի, տٳրիզﬕ և արտաքին կապերի բաժնի գլխավոր
    մասնագետ Արﬔն Մելքոնյան

 

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...