Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի

25 Մայիսի, 2026

Իրանի ԱԳՆ խոսնակն, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հնարավոր պայմանավորվածությունների պահպանման երաշխիքների վերաբերյալ հարցին, հայտարարել է. «Երաշխիքը մեր ուժն է և այն դասը, որը Իրանի ժողովուրդն արդեն տվել է ագրեսորներին»։

Նա ընդգծել է, որ «մեր պատվիրակության պատրաստվածությունը հենց Իրանի ժողովրդի պատրաստվածությունն է»՝ հավելելով, որ իրանական բանակցային խումբը պետական համակարգի անբաժան մասն է։

Նրա խոսքով՝ բանակցությունների ներկա փուլը կենտրոնացած է հակամարտության ավարտի վրա, և այս պահին միջուկային մանրամասները չեն քննարկվում։

Նա նաև նշել է, որ սպառնալիքներն ու քաղաքական ծաղրանկարները մյուս կողմի քաղաքական գործելակերպի մասն են, մինչդեռ Իրանը գործում է իրական իրավիճակից ելնելով՝ անկախ հակառակորդների հայտարարություններից։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ԱԳ նախարարն ու նախագահը չեն արձագանքում Թրամփի սպառնալիքներին, նա ասել է. «Մենք շատ ավելի կարևոր գործերով ենք զբաղված, քան թվիթերին ու նկարներին պատասխանելը։ Մենք կենտրոնացած ենք ազգային շահերի պաշտպանության վրա»։

Նա ընդգծել է, որ Իրանը հետևում է իր սեփական մոտեցմանը. «Մենք գործում ենք մեր ոճով՝ որպես քաղաքակիրթ Իրան, և չենք պատճենում մյուս կողմի գործելակերպը»։

Նմանատիպ նյութեր

Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց...

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության...

Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու

Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու

Ես համոզված եմ մեր կարողությունների վրա՝ մեկընդմիշտ վերացնելու այս սպառնալիքը, այսինքն՝ տապալելու այս ռեժիմը, հայտարարել է Իրանի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ խոսելով Իրանի մասին։ «Սա հիմնական առաքելությունն է, որը դեռ մեր առջև է, բայց այն մոտ է։ Այն անհնար չէ։ Նրանք...

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել...