Զվարճալի է հետևել՝ ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը տոնում «դարի բացահայտումը»․ Ամստերդամ

22 Մայիսի, 2026

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է․ «Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել։

Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր հերթական էժանագին մանիպուլյացիան և վարկաբեկելը։
Ի հեճուկս իրենց՝ ճշմարտությունն այլ է, իսկ ես այն թաքցնելու սովորություն չունեմ։

Այս տեսանյութում ներկայացնում եմ ողջ եղելությունը։ Իրական փաստերով ջրի երես եմ հանում այն սուտն ու հիստերիան, որով փորձում են կերակրել հանրությանը։

Ես դեռ սպասում եմ, որ ինձ զրպարտողները կգտնեն այնքան արժանապատվություն, որ հրապարակավ կընդունեն իրենց սխալը։ Թեև, երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը»։

Նմանատիպ նյութեր

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. «Հրապարակ»

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր...

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեեւ բաց են, սակայն, մեր տեղեկություններով, նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։ Մեզ հետ զրույցում...

Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ»

Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։ Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ...

Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ»

Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն...

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ սահմանափակվել է նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և...