Քո ֆունկցիան այն է, որ պատերազմն այսպես վարես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե ասես՝ ինչո՞ւ չեք զոհվել․ Թաթոյան

22 Մայիսի, 2026

«Խայտառակ վիճակ է, վախի ու ատելության քարոզի մթնոլորտ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Ըստ նրա, պետք է հասկանանք՝ այս իրավիճակից ելքը որն է, ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից։

«Այս իշխանությունը  մահը դարձել է որպես պաշտամունք։ Խոսում են՝ զինվորների ու առհասարակ մարդկանց զոհվելու մասին՝ ինչու չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Ինչպես կարող է մարդ, ով վարչապետ է, ում ասելով մեր զինվորները գնացել են պատերազմ, զոհվել են հերոսաբար, բայց այն տղերքը, որոնք վերադարձել են, ասում է՝ ինչու չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ բացառապես որպես մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ, իրենց վրայից մեղքը գցում ու դնում են զինվորների վրա, նաև պատասխանատվությունից փախնելու համար։  Իսկ պաշտպանության նախարարն էլ լակոտի պես է իրեն պահում, խոսում է «արա»-ով, ասում է՝ հիմնավորեք, ինչու չեք զոհվել։ Դու կարո՞ղ ես հիմնավել, թե ինչու դու չես զոհվել, դու կարող ես հիմնավորելու, թե ինչու կացարանում մեր 15 զինվորները մահացան։

Բա դու պաշտպանության նախարար ես։ Քո ֆունկցիան այն է, որ պատերազմն այսպես կազմակերպես, քաղաքականության տանես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե ասես՝ ինչո՞ւ չեք զոհվել»,- ասաց Թաթոյանը։

 

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ...

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...