Շատ կարևոր է, որ ապագայում Փաշինյանի փաստաբանները չնույնացվեն իրենց վստահորդի հետ. Մարինե Ֆարմանյան

21 Մայիսի, 2026

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է փաստաբանությունը, քանի որ փաստաբան Զարուհի Փոստանջյանին անվանել է անամոթ, ծախված ստահակ (և ուրիշ այլ զազրելի բառերով), այն բանի համար, որ նա իրականացնում է ընդդիմադիր հայացքներով հայտնի անձի շահերի պաշտպանությունը»,-գրում է փոստաբան Մարիներ Ֆարմանյանը՝ շարունակելով.

Եթե մենք ունենայինք պատշաճ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ՄԻՊ և այլն, որոնք զբաղված չէին լինի միայն իշխանահաճո աշխատանքով, ապա այս անձն առնվազն պատասխանատվության առջև պիտի կանգներ:

Բայց, թողնելով այդ գործը հաջորդ իշխանությանը, շատ կարևոր է, որ ապագայում Նիկոլ Փաշինյանի փաստաբանները չնույնացվեն իրենց վստահորդի հետ, կարողանան օրենքի դաշտում ամբողջ ծավալով պաշտպանել մեղադրյալին և երկրի ղեկավարի կողմից չթիրախավորվեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Սա ուղղակիորեն պետության պոզիտիվ պարտականությունն է»:

Նմանատիպ նյութեր

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...