Ոստիկանության «քթի տակ» դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի. ողբերգական դեպք՝ Սևանում

20 Մայիսի, 2026

Մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին։

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ վարչության պետի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին, ապա հիվանդանոց ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով ցավոք ժամեր անց գիտակցության չգալով մահանում է, Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզում են, որ նրան դանակի մոտ 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա տղան, ում քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացողը հարգված ընտանիքի տղա էր, իրենց ողջ ընտանիքը Սևանում բնութագրվում է դրական, իսկ նրան կյանքից զրկողը  Սևանում հայտնի մսավաճառ Արթուրի տղան է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և նախկինում եղել է ոստիկանության տեսադաշտում, նույնիսկ մեկ այլ գործով տարիներ առաջ նրան տեղափոխել էին ոստիկանության Սևանի բաժին, ու այս ցավալի դեպքը տեղի չէր ունենա, եթե Սևանի ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Սահակյանի գլխավորությամբ, իրոք աշխատեին և տեղում լինեին. «Այնպես որ մենք այս դեպքում գտնում ենք, որ երիտասարդի սպանության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև Սևանի ոստիկանները, և սա որերորդ դեպքն է, որ Սևանում սպանություններ են տեղի ունենում, այդ թվում ռազբորկաներ, բնակարանի ու անձնական ունեցվածքի գողություններ, իսկ ոստիկաններն իրենց պետի գլխավորությամբ «ուղտի ականջում քնած են»»։
 

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...