Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

20 Մայիսի, 2026

Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Չինաստանի առաջնորդը նշել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ ընդգծելով խաղաղության հասնելու համար բանակցությունների առանձնահատուկ կարևորությունը։ Գրում է BBCnews-ը:

Սի Ցզինպինի խոսքով՝ պատերազմի դադարեցումը կօգնի նվազեցնել համաշխարհային էներգակիրների մատակարարումների և միջազգային առևտրի կայունության սպառնալիքները։

Անցած շաբաթ չինացի առաջնորդը Պեկինում ընդունել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ ԱՄՆ-ն հակամարտությունը Իրանի հետ սկսել էր փետրվարի 28-ին՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից։

Իրանին Վաշինգտոնի պայմաններին համաձայնեցնելու փորձերը արդյունք չեն տվել, մինչդեռ Հորմուզի նեղուցի շրջափակումը, որը կարևոր ուղի է Պարսից ծոցից նավթի և հեղուկացված բնական գազի արտահանման համար, աշխարհում լուրջ էներգետիկ ճգնաժամ է առաջացրել, որի ազդեցությունը զգացել է նաև Չինաստանը։

Այս ֆոնին ռուսական նավթի և գազի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները մասամբ մեղմացվել են։ Ռուսական գազի մատակարարումների ավելացումը դեպի Չինաստան պետք է դառնա Վլադիմիր Պուտինի՝ Պեկին այցի կարևորագույն թեմաներից մեկը։

Նմանատիպ նյութեր

Լարսը բացվել է բեռնատարների համար

Լարսը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Ճանապարհը նոյեմբերի 24-ից փակվել էր ձյան, մերկասառույցի և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով: «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության...

Ռուսաստանն ու Չինաստանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից են. Կոպիրկին

Ռուսաստանն ու Չինաստանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից են. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Կոպիրկինը նաև նշել է, որ...

Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով

Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով

Հայաստանի արևմտամետ կողմնորոշումն ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այս տեսակետը հայտնեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների...

Կառավարությունը հաստատել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հաստատել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։...