Դու մեր ազգին ողջ ես պետք, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր. Իշխան Սաղաթելյան

18 Մայիսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հիստերիկ դրսևորումներին ու դրա համար առիթ դարձած տեսանյութին, որում դիմակավորված 4 անձ Արցախի բարբառով սպառնում են Փաշինյանին։

«Փաշինյանը առավոտից մի ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստվել, որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին վերացնելու կամ վրեժ լուծելու համար; Այս տեսանյութը վերցրել է, ընկել է փողոցները, սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում և ընդդիմությանը մեղադրում այս քայլերի հետ կապ ունենալու կամ պատվիրելու համար։

Ժողովուրդ ջան, այս մարդու մոտ բան չի փոխվել, այս նույն ձեռագիրն է ու արդեն վաղուց վառված ձեռագիրը, նույնն այս մարդը արել է պատերազմից հետո, Դիմադրության շարժման ժամանակ, Սրբազան շարժման ժամանակ, այսինքն, հենց նեղ է ընկնում՝ ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ և դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները և ձերբակալությունները, առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալումը։

Լսի Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ, մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որովհետև դու պետք ես կենդանի մեր ժողովրդին։ Դու դեռ դատարաններում պիտի պատմես՝ ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, ինչո՞ւ շուրջ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքեր են քո մեղսակիցները։ Այս դավաճանությունը ու այս ամեն ինչը մեր ժողովրդի պետության գլխին ինչու արեցիր»։

Նմանատիպ նյութեր

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...