CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ հնարավոր հարվածների թիրախների ցանկ, որոնց թվում են էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Գրում է Ռիա Նովոստին:
Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ նախագահը, Չինաստանից վերադառնալուց հետո, բարձր մակարդակի հանդիպում է անցկացրել վարչակազմի անդամների հետ՝ քննարկելու Իրանի ուղղությամբ հետագա քայլերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահը, Ուիթքոֆֆը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը։






