Ադրբեջանը հարձակվելու է մեկ դեպքում․ երբ Հայաստանում իշխանության լինի նորից իր տուզիկը․ Խամոյան 

17 Մայիսի, 2026

Այսօր քարոզարշավի 10-րդ օրն է. հուսամ շատ չեք հոգնել, բայց առաջարկում եմ ամփոփենք, թե ինչ ունենք մենք քարոզարշավի տասներորդ օրը, բացի Նիկոլ Փաշինյանի հիստերիան, ճվճվոցն ու ճղճղոցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Քարոզարշավի 10-րդ օրը, սիրելի չարենցավանցիներ, մենք ունենք մեկ զոհ, 10 ձերբակալված անձ, կալանավորված մի քանի տասնյակ անձ, բազմաթիվ քրեական գործեր։

Երեկ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՔՊ-ի պաստառը պոկելու համար։ Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է, բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ՁՊՎ, տեղավորել են հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Ինչի՞ համար. որ ՔՊ-ի պաստա՞ռն է պոկել, այ վախկոտներ, այ մահաբերներ։

Որ ասում ենք՝ ձեր ամեն մի օրը մնալը մահ է, ողբերգություն է, հայրենիքի կորուստ է, ասում են՝ ընդդիմադիրները բայղուշություն են անում։ Տո՛, այ բայղուշներ, էլ քանի՞ կյանք պետք է տանեք։ Քանի՞»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը․ տուժածներ չկան

Բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը․ տուժածներ չկան

Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Լիտվայի խորհրդարան է ներկայացվել միջուկային զենքի արգելքը վերացնելու մասին օրինագիծ

Լիտվայի խորհրդարան է ներկայացվել միջուկային զենքի արգելքը վերացնելու մասին օրինագիծ

Lիտվայի Սեյմը (խորհրդարանը) գրանցել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է օրենսդիր ժողովի քարտուղարությունը։ «Օրինագծի նախաձեռնությանն իրենց ստորագրություններով աջակցել է 50 պատգամավոր, ինչը բավարար է դրա գրանցման...

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակի կողմից երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու վերաբերյալ

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակի կողմից երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու վերաբերյալ

Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից...

Դատավորը համաձայն է Փաշինյանի հետ, որ դատավորները կոռումպացված են

  «Դե իդեալական համակարգեր չկան, դատական համակարգն էլ ասենք իդեալական չի»,- այսպես արձագանքեց դատավոր Սևակ Համբարձումյանը Փաշինյանի՝ «կոռումպացված դատական համակարգ է, մաֆիաներին է սպասարկում, երկրում անարդարության և սովի մեղավորը...