Ի՞նչ են հայտարարագրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները. «Հետք»

16 Մայիսի, 2026

«Հանրապետություն» կուսակցության 85 պատգամավորի թեկնածուներից 30-ը գործազուրկ է, 23-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, թեկնածուներից 9-ի տարեկան եկամուտը գերազանցում է 10 մլն դրամը։ Այս մասին գրում է Հետքը։

Վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, համատիրության ղեկավարներ, գերեզմանատան հսկիչ. ո՞ւմ դրամական միջոցներն են գերազանցում 80 մլն դրամը, ովքե՞ր են ամենաբարձր եկամուտ ստացողները, և ի՞նչ թանկարժեք գույք են հայտարարագրել թեկնածուները։

«Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 85 թեկնածուների հայտարարագրերը։

«Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրվել է 2001թ.-ին։ Կուսակցության նախագահը ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանն է՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Արամ Սարգսյանը 1999-2000թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ 2017թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2018 թվականին առաջադրվել է պատգամավորության թեկնածու «Մենք» դաշինքի ցուցակով, սակայն այն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ 2023թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո «Հանրապետություն» կուսակցությունը օգնեց «Քաղաքացիական պայմանագրին» Երևանի քաղաքապետ ընտրել Տիգրան Ավինյանին։ Հիմա էլ Արամ Սարգսյանն ասում է՝ միակ կուսակցությունն են, որը ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմի։

«Հանրապետություն» կուսակցությունը գլխավորող Արամ Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն Արարատ գյուղում՝ 800քմ մակերեսով, 2 ավտոմեքենա՝ 2025թ. արտադրության Լ7 և 1994թ.-ի Mercedes-Benz G-Class։

Որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք Արամ Սարգսյանը հայտարարագրել է, իր մեկնաբանմամբ, 100 000 և ավելի դոլար արժողությամբ գրիչների հավաքածու և սրբապատկեր, որը կուսակցության նախագահը համարել է «անգին» և արժեքը չի նշել։

«Գալիք ՍՊԸ»-ից Արամ Սարգսյանը ստացել է տարեկան 21 մլն 150 հազ. դրամ, ևս 1 մլն 470 000 դրամ էլ կենսաթոշակ է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 30 մլն 400 հազ. դրամ, 100 000 դոլար և 10 000 եվրո։ Բացի այդ, Արամ Սարգսյանը 3 ընկերությունում բաժնեմասեր ունի՝ 50% «Գալիք» ՍՊԸ-ում, 45% «Հատուկ ցեմենտ» ՓԲԸ-ում, ևս 25%-ը՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում։

Կուսակցության երկրորդ համարի ֆինանսական միջոցներն ավելի համեստ են։ Կուսակցության մամուլի պատասխանատու Անահիտ Ադամյանը հայտարարագրել է կուսակցությունից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 560 հազ. դրամ և կենսաթոշակակ՝ 600 000 դրամ, Երևանում բնակարան՝ 80քմ մակերեսով, 20 000 դոլարի և 1700 եվրոյի չափով ավանդներ։

Կուսակցության 3-րդ համարը ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն է։ Նա հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 73քմ, որպես աշխատավարձ նշել է 840 000 դրամ (հեղ.- ըստ էության, դա նրա ամսական աշխատավարձն է, սակայն պետք է ներկայացներ նախորդ 12 ամիսների եկամուտը), հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 10 մլն 80 հազ. դրամ (հեղ.- ճիշտ այնքան, որքան կկազմի նրա տարեկան աշխատավարձը)։

Կուսակցության 4-րդ համար Անի Խաչատրյանը, ով կուսակցության ցուցակով նաև Երևանի ավագանու անդամ է, անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը 2 մեքենա է հայտարարագրել՝ 2010թ. արտադրության Porsche Cayenne և 2009թ. արտադրության BMW X6M։ Որպես կուսակցության աշխատակազմի ղեկավար նախորդ 12 ամիսների համար հայտարարագրել է 1 մլն 130 հազ. դրամ աշխատավարձ, 900 000 դրամ էլ քաղաքապետարանից փոխհատուցում է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 1 մլն 460 հազ. դրամ, 700 եվրո, 4900 դոլար և 27 հազ. ռուբլի։

Ռաֆայել Այվազյանը, ով ցուցակի 5-րդ համարն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կենտրոն համայնքի խորհրդի նախագահն է եղել։ Այվազյանը նաև Երեւան-Սեւան մայրուղու վրա պայթած լցակայանի՝ «Գազ օիլ»-ի սեփականատերն էր, որը դատարանի 2024թ. վճռով սնանկ էր ճանաչվել և արգելանք էր կիրառվել ընկերության գույքի վրա։

Նա հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 91/1քմ մակերեսով, 1 մարդատար մեքենա՝ 2014թ. Audi a7, 2 ՄԱՆ մակնիշի բեռնատար և 2 կցորդիչ։ Այվազյանն անկուսակցական է, «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարն է։ Նա նախորդ 12 ամիսների համար որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ և 210 հազար դոլար։

Ավելին՝ սկզբնաբղյուրում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։...

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...