Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ»

16 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսը: Չէ, սա կատակ չէ, իսկապես ասել է: Հավատացի՞ք: Բնականաբար, ոչ:

Ախր, դա ասում է մի մարդ, որի «օրոք» վարչական ռեսուրսը չարաշահվել ու չարաշահվում է: Աննախադեպ չափերով: Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մշտապես:

Իսկ վարչական ռեսուրսն «ատելու» թեման բացվեց Ապարանի 4 դպրոցի աշակերտների ու ուսուցիչների՝ Փաշինյանի նախընտրական հանդիպմանը մասնակցելու արձանագրված, բացահայտված դեպքով: Երբ խախտումն արձանագրված էր, Փաշինյանը հրամայեց, որ այդ դպրոցների տնօրենները «դիմում գրեն»: Երեկ արդեն սկսեցին «վարկած» պտտել, թե երեխաները «դասերից փախել են»: Երևի ուսուցիչներն էլ, ըստ այդ վարկածի, վազել են աշակերտների ետևից, որ հետ տանեն դասի, ուղղակի մի քիչ ոտքները կախ են գցել Փաշինյանի հավաքին:

Փաշինյանն ավելի հեռուն գնաց, հայտարարեց, թե ինքը հանձնարարել է, որ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի, հակառակ դեպքում դա հետևանքների կբերի…

Կրկնենք՝ սա անեկդոտ չէ: Բայց ո՞ւմ է ձեռք առնում:

Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ, օրինակ՝ այդ տնօրենները, զզված իրենց պաշտոններից, ինքնագլուխ, առանց մարզպետի-բանի, առանց համայնքապետարանի իմացության ուսուցիչներին ու աշակերտներին հավաքել-բերել են Փաշինյանի հետ հանդիպմանը: Սեփական նախաձեռնությամբ, էլի: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

Բայց մյուս կողմից՝ սա լավ դաս է բոլոր նրանց, ովքեր թեկուզ իրենց նախաձեռնությամբ կփորձեն քծնել Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ «ծառայություն մատուցել» նրան, հենց պատվեր կատարեն, թող իմանան. բոլորին «փուռն է տալու», ինչպես ասվում է՝ վարչական ռեսուրս առ ռեսուրս: Հենց իրեն պետք լինի…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 16․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։ Սրանք մարդիկ են,...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida»...

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին...