«Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է․ «Հրապարակ»

16 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն տարածեց Տաշիր համայնքի պոլիկլինիկայում տեղի ունեցած «խուլիգանական» դեպքի վերաբերյալ, որից տպավորություն կար, թե Սամվել Կարապետյանի «ուժեղ» աջակիցը քիչ է մնացել դանակահարի ՔՊ-ական խեղճուկրակ մի քաղաքացու, որը հանդգնել է Հայաստանի փոքրացրած քարտեզը վերնաշապիկին փակցրած մտնել պոլիկլինիկա։

«Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն. Պ.-ն, նկատելով Ն. Գ.-ի օձիքին փակցված՝ ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս. Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետեւ քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետեւանքով Ն. Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել եւ գետնին հարվածելու հետեւանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք»: ՔԿ-ն ձերբակալել է ընդդիմադիր «խուլիգանին»։ Մենք պարզեցինք, որ խոսքը պոլիկլինիկայի մաքրուհու մասին է՝ 60-ին մոտ տարեց մի կնոջ, որը չի կարողացել անտարբեր անցնել ՔՊ-ի աջակից տղամարդու սադրանքների կողքից եւ նրա հետ լեզվակռվի մեջ է մտել։ Մինչդեռ ՔԿ հաղորդագրությունից կարելի էր կարծել, թե «դանակ են քաշել» իշխանության աջակցի վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 16․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։ Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության...