Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով․ Նարեկ Կարապետյան

15 Մայիսի, 2026

Եթե Հայաստանում ընտրությունների արդյունքում փոփոխություն չլինի, ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես հիմա է, Գեղարքունիքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հենց այս մարզի օրինակով էլ ներկայացնելով, թե  ինչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում՝ տնտեսության անկում, գյուղատնտեսական ոլորտի անկում, փակված գործարաններ, բնակչության սոցիալ-տնտեսական վատ պայմաններ …

«Մարդկանց չեն թողնում ձուկ բռնել, կարտոֆիլ, ցորեն չի աճում, ո՞նց ապրի էս ժողովուրդը։

Մի հնարավորություն կա՝ պետական ապարատում աշխատանքի են վերցնում, բայց մարդը մեր երկրում լավ ապրելու, հարստանալու հնարավորություն չունի, որովհետև չկա զարգացման տեսլական, մոդել։

8 տարում Փաշինյանը երևի միլիոնավոր բառեր է ասել, ամեն օր՝ հազարավոր բառեր, բայց դրանից աղքատությունը Գեղարքունիքում, Հայաստանի մյուս մարզերում չի նվազել, չեն նվազել մարդկանց պրոբլեմները»,- ընդգծեց Կարապետյանը։

Հենց այս ամենը փոխելու համար է պետք, որ նոր իշխանություն գա երկրում։

«Ի՞նչ պետք է անենք, փոփոխություն բերելու մեծ փորձ ունեցող առաջնորդ ընտրենք»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

«Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով»,-հավելեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը։

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...