Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ

14 Մայիսի, 2026

Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունից։

Նշենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝  Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:

Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:

Նմանատիպ նյութեր

Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»

Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ն իր հայտնի զեկույցում՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին», որը բխում է ՀՀ...

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի COP17-ին: Երևան կատարած այցի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարը նախատեսում է անցկացնել նաև մի շարք բարձրամակարդակ երկկողմ հանդիպումներ։ Անտոնիո Գուտերեշը առանձնազրույցներ...

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

Երբ հետևում ես ընթացիկ լրահոսին, կարող է թվալ, թե մեր երկրում սովորական, ընթացիկ ներքաղաքական գործընթացներ են, ինչ-որ քաղաքական, ներքին, արտաքին հարցեր են քննարկվում: Ավելին, լրջորեն քննարկման թեմա են դառնում այս կամ այն քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումները և այլն:...

Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով. «Ժողովուրդ»

Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքից։ Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը Քննչական կոմիտե է հրավիրել Ավետ...

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է  թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի...