Ոչինչ չպետք է խնայենք՝ այս իշխանությունից ազատվելու համար․ Իշխան Սաղաթելյան 

13 Մայիսի, 2026

Իհարկե, այսօր եղանակային պայմանները մի փոքր խանգարեցին, բայց այս ընթացքում մի կարևոր բան ևս ֆիքսեցինք․ չնայած անձրևին՝ մարդիկ պինդ կանգնած սպասեցին, մինչև մենք հասանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այս օրերին անընդհատ մի բան ենք ասում մեր ժողովրդին․ սա հերթական կամ ընթացիկ ընտրություն չէ։ Սա մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է։ Այս ընտրությունների արդյունքից է կախված լինելու մեր պետականության հետագա գոյությունը։

Քիչ առաջ մի շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, որով ուզում եմ կիսվել։ Արցախի մեր ընկերներից մեկը նախագահին պատմում էր իր խնդիրների, Հայաստանում ունեցած դժվարությունների մասին։ Մի խոսք ասեց Պարոն նախագահը, որ «հող ու հայրենիք կորցրած մարդու ճակատագիրն այսպես է դասավորվում»։

Մենք այսօր պետք է հասկանանք իրավիճակի ծանրությունն ու մարտահրավերի լրջությունը։ 2021 թվականին՝ պատերազմից հետո, ասել ենք, որ այս չարիքի իշխանությունը պետք է օր առաջ հեռանա։ Մինչև ընտրությունները փորձեցինք փողոցային պայքարով ազատվել սրանից։ Չստացվեց։ Շատերը չհավատացին, շատերը լուրջ չընդունեցին։

Մասնակցեցինք 2021 թվականի ընտրություններին և մի բան ասացինք․ եթե այս պարտության ու պատերազմի սիմվոլը վերընտրվի, Արցախը հայաթափվելու է, և Հայաստանում սկսվելու է թրքացման գործընթաց։ Այն ժամանակ ասում էին՝ «Ի՞նչ եք ասում», բայց, դժբախտաբար, այսօր Արցախը հայաթափված է, և լայն ծավալներով սկսվել է Հայաստանի թրքացման գործընթացը։

Այս իրավիճակում մենք չպետք է կանգնենք որևէ բանի առաջ, ոչինչ չպետք է խնայենք և ամեն ինչ անենք՝ այս իշխանությունից ազատվելու համար։

Սրանք խոստանում են «խաղաղություն»։ Այո՛, այդ բառը «խ»-ով է սկսվում, բայց դա խաղաղություն չէ։ Դա խաբեություն է, խայտառակություն է, խարդախություն է, բայց երբեք խաղաղություն չի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը. Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները,...

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։ «Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել...

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Տերտերյանը վաղը կմրցի ոսկե մեդալի համար։ Յուրիկ Պետրոսյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի...