Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանին հասկացնելու բան ունի

13 Մայիսի, 2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ՝ մայիսի 12-ին, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ,
այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։
Այսօր՝ մայիսի 13-ին, մամուլում տեղեկություն հայտվեց այն մասին, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներին մայիսի 13-ին «Գազելներով» տեղափոխել են Ապարան, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նրանցից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը՝ «հանուն Փաշինյանի»։Ուսուցչուհիներից մեկը՝ Վարդիթեր Գրիգորյանը, հայտարարել է, որ բոլոր ուսուցիչները, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել, իսկ աշակերտներին տուն են ուղարկել. նա սրա մեջ որևէ վատ կամ արտառոց բան չի տեսել։ Նա հավելել է, որ իրենք նախապես էին պատրաստվել այդ օրվան։ Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը պարզել էր, որ Ապարան համայնքի դպրոցների, մասնավորապես՝ Արագած և Քուչակ գյուղերի ուսուցիչներն ու աշակերտները, դասաժամերի ընթացքում նույնպես մասնակցում են Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական քարոզչությանը:

Այս առիթով կրթության նախարարը կրկիր գրառում է արել․

«Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար:

Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:
Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու»:
Հարց է առաջանում․ ՔՊ-ական նախարարը կպատժի՞ արդյոք ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին, դպրոցի տնօրենին և նրանց այդտեղ «բերման ենթարկողին»։

Նմանատիպ նյութեր

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի...

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ...

Այդ այլանդակության հեղինակները պատժվելո՞ւ են. Գագիկ Համբարյան

Այդ այլանդակության հեղինակները պատժվելո՞ւ են. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իյա, իրոք... Ձեր «սև գործը»` համերգ հեռարձակելով այդ օրը Ադրբեջանին շնորհավորեցիք, հիմա էլ ներողություն եք խնդրում... Իսկ այդ այլանդակության հեղինակները չեն պատժվելո՞ւ... Եթե մեղավորները չպատժվեցին, ապա ձեր...

Արցախցիների ձայնը պետք է լսելի դարձնել և՛ Հայաստանում, և՛ աշխարհում․ Նարե Սիմոնյան 

  «Շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում արցախցիները։ Պարբերաբար կարող եք մամուլում էլ հանդիպել դեպքերի, թե ինչպես են ընտանիքները՝ իրենց երեխաների հետ, մնում դրսում։ Դա, իհարկե, պետության սոցիալական քաղաքականության կամ արցախցիների...

Ունենք Արցախով կայացած տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց ձեն-ծպտունը չկա․ Աղվան Վարդանյան

  «Այն, որ այս իշխանություններն անշրջելի են թե՛ հակաարցախյան և թե՛ ընդհանրապես հակահայկական հարցերում, փաստ է, և իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումներում։ Նույն պատկերը չունենք արցախցիների պարագայում։ Բնական է՝ մանավանդ այս...