Ինքը ինչ-որ մի տեղ թռնելու է, թռնելու վարպետ է․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

10 Մայիսի, 2026

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ինչպե՞ս եք փորձելու կարգավորել»,- Գավառ քաղաքում հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց ներկաներց մեկը։

Նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Դուք այդ հարաբերություններում որևէ լարվածություն զգացե՞լ եք 1998-2008 թվականներին։ Դուք երևի չեք հիշում, դահլիճի մի մասը հիշում է։ Երբեք չի եղել։ Մենք 3-4 անգամ ավելի էժան էինք առնում գազը, քան, օրինակ, եվրոպացիք։ Սա նաև հարաբերությունների շնորհիվ էր։

Մենք ունենք այդ հնարավորությունը՝ օգտվել հսկայական շուկայից, ԵԱՏՄ շուկայից։ Այսօր վարչապետը ճյուղի վրա նստած՝ սղոցը ձեռքին կտրում է, էնտուզիազմով, ջանասիրությհամբ։ Բայց համոզված եմ, այդ ճյուղից ինքը չի ընկնելու, մեր ժողովուրդն է ընկնելու, երկիրն է ընկնելու։ Ինքը ինչ-որ մի տեղ թռնելու է։ Վարպետ է, չէ՞, թռնելու։ Ինքը թռնելու է, բայց ժողովուրդը, երկիրն ընկնելու են էդ ճյուղից։ Բայց փորձում ես հասկանալ՝ այդ ջանասիրությունն ինչի՞ համար է։ Բացատրությունը չունեմ։ Կա՛մ հանձնարարել են, կա՛մ, վերջերս շատ են խոսում, որ «Արևմտյան Ադրբեջանի» մարզպետի կարգավիճակի համար է պայքարում։ Երևի ճիշտ են ասում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...