Ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը. պատգամավորը պատասխան է ակնկալում

8 Մայիսի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. ««Եվրոպական» թոհուբոհի միջ մի տեսակ անտեսվեց Մհեր Գրիգորյան — Շահին Մուստաֆաև վերջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Աղվերանում։ Հանդիպման ժամանակ կողմերը որոշել էին ստեղծել քարտեզեր, որոնց հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը։
Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ սահմանազատումն իրականացվեր Սովետի գլխ․ շտաբի կողմից անցյալ դարի 70-ականներին կազմած քարտեզների հիման վրա։ Ադրբեջանը հրաժարվում էր կոնկրետ քարտեզ արձանագրելուց։ Ապրիլի վերջին կայացած հանդիպման ժամանակ 70-ականների քարտեզի մասին էլ խոսք չկա։
Հայաստանի իշխանությունները մի հարցում են շատ սկզբունքային ու հետևողական։ Նրանք սկզբունքորեն ու հետևողականորեն ընկրկում են Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ։
Հուսամ գոնե այս անգամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից իմաստալից պատասխան կստանամ, թե չէ «մեկնաբանություն չունենք» պատասխաններն արդեն ոչ թե զայրույթ, այլ քմծիծաղ են առաջացնում»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...