Ճիշտն ասած, ես չեմ կասկածում մեր հաղթանակի վրա և վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը ևս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։
«Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը, այսինքն քաղաքական ճիշտ բանավեճի առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի ինչ է: Իրենք երկու խնդիր են լուծում․ Մեկ՝ իրենց այսպես ասած նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը՝ վախի մթնոլորտ սերմանել: Հավատացած եղեք, որ մենք էդ մակարդակի չենք իջնելու: Մեկ, երկու փոքր հումորային, շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ էր, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել»,- ասաց նա:
Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...
COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...
Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...
«Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...