ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերևա. «Հրապարակ»

6 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», եւ սկզբնական պաստառներն էլ հենց այդպիսին էին ու փակցվել էին հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները»` նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ` իրենցից մեկը։

Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երեւում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերեւան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի լուսանկարներն էին մոնտաժում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։ Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության...

5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

«Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին: Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա»,- այսօր՝ հոկտեմբերի 1-ին ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին օգտագործելով վիրավորական ձևակերպումներ։ Նա նաև...

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը  անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ​​Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արտգործնախարարության հայտարարությունը Կալինինգրադը, այդ թվում՝ միջուկային զենքով պաշտպանելու...

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...